Ջրամատակարարման դադարեցում` Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում
15-11-2012 08:00:27 | Հայաստան | Տնտեսութիւն
?Երեւան Ջուր? ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապուած, ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կը դադարեցուի Կենտրոն վարչական շրջանի սարեան եւ Լէօ փողոցների, Պուշկինի փող. 10-ից բարձր, Թումանեանի փող. 29-ից բարձր, Արամի փող. 60-ից բարձր, Ամիրեան փող. 15-ից բարձր, Պարոնեան փող. 2 -15, Մաշտոցի պող. 17-37 ու 20-30 հասցէների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար: