Հրդեհ.Տուժածին տեղափոխել են Երեւանի «Ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների կ'ենտրոն»


Հրդեհ.Տուժածին տեղափոխել են Երեւանի «Ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների կ'ենտրոն»

  • 15-11-2012 12:08:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 14-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացուել, որ այրւում է Երեւանի Մաշտոցի 12 շէնքին յարակից տնակը: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացուել է ժամը 22.37-ին, մարուել` 22.41-ին: Այրուել է մօտ 20 քմ աղբ: Պատկանելիութիւնը չպարզուած տնակում յայտնաբերուել է Միքայէլ Ստեփանեանը: Վերջինս տեղափոխուել է Երեւանի «Ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների կ'ենտրոն»: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրութեան է:
  -   Մամլո հաղորդագրություն