Նոյեմբերի 14-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացուել, որ Շիրակի մարզում` Գիւմրիի Անտառաւան 3-րդ թաղամասի 18 գ շէնքի 18-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում եւ չի կարողանում տեղաշարժուել:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենեակի յատակին անօգնական վիճակում յայտնաբերել 1946 թ. ծնուած Մարուսեայ Յովհաննիսեանին: Վերջինս տեղում ստացել է բուժօգնութիւն: