15-11-2012 12:15:26 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Զ. Եսայեան 116/3 տան մօտ տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը:
Տեղում պարզուել է, որ էլեկտրական սեան վրայ առաջացած էլեկտրական լարերի կարճ միացումից վնասուել է գազատար խողովակը, տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում:
Հրդեհը մարուել է ժամը 20.53-ին:
Դէպքի վայր ժամանած գազի վթարային ծառայութեան աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: