ԲՀԿ. Զարուհի Փոստանջեանի ցինիզմը մեղմ ասած անբարոյականութիւն է


ԲՀԿ. Զարուհի Փոստանջեանի ցինիզմը մեղմ ասած անբարոյականութիւն է

  • 15-11-2012 12:41:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԲՀԿ լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի աշխատակից, պատգամաւորի օգնական Վ. Քոչարեանի յայտարութիւնը. ‹‹Ինչպէս ասում են ‹‹ուրիշին փոս մի փորի` ինքդ մէջը կնկնես››: Այսպէս եմ որակում այն իրավիճակը, որում յայտնուեց ‹‹սկանդալագործ›› Զարուհի Փոստանջեանը: Բա, արի ու մի ասա, այ ձեւական ընդդիմադի՛ր, ուրեմն երբ որ պատգամաւոր Ուրիխանեանը բարձրացնում է հարց, թէ ու՞ր են գնացել տասնեակ միլիոնաւոր դրամներ, որոնք նշուած են ծախսային մասի համապատասխան յօդուածում եւ այդ խօսքում մէջբերում է անում չփոփոխուած ու անբաւարար աշխատավարձի եւ պատգամաւորի սենեակում կահոյքի բացակայութեան մասին: Ուստի, կրկնում եմ, հարցադրման իմաստն էր` ուր են գնացել պետական միջոցները: Այդ պահին իրավիճակը փրկելու եւ հանրութեան ուշադրութիւնը շեղելու նպատակով գործին է լծւում, ինչպէս ‹‹Արմնիւզի›› Արտակը եթերում ասաց, ‹‹ԱԺ սեքս-խորհրդանիշ›› Զարուհին: Խեղաթիւրելով պատգամաւորի խօսքերը, թիրախ դարձնելով ԲՀԿ-ին մի աղաղակ բարձրացրեց ձեռքի հետ նաեւ յիշելով վատնուող պետական միջոցների հարցը: Բայց արի ու մի տես, թէ ինչ եղաւ` քաղաքացիական վերահսկողութիւն իրականացնող մի նախաձեռնութիւն հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի Զարուհուն մի քանի հազար դոլար է յատկացուել պարզապէս Եւրոպայում մէկ օր ընթրիկի մասնակցելու համար: Բա սա ցինիզմի դրսեւորում չէ՞: Ձեւ տալ, որ մտահոգ ես խեղճ թոշակառուների ու անապահովների անբաւարար վիճակներով ու միեւնոյն ժամանակ պատգամաւորի մօտ մի տաս ամսուայ աշխատավարձի գումար ծախսել պետական միջոցներից մի հատ Փարիզ ‹‹թռնել-հաց ուտելու›› վրայ` մեղմ ասած անբարոյականութիւն է››:
  -   Մամլո հաղորդագրություն