«Չենք լռելու». «Գեներալի աղջիկը»` Աղբ եթերից


«Չենք լռելու». «Գեներալի աղջիկը»` Աղբ եթերից

  • 15-11-2012 12:49:00   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան որոշմամբ «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխութեան առաջին յաղթող է ճանաչուել Հանրային հեռուստաընկերութեամբ ցուցադրուող «Գեներալի աղջիկը» հեռուստասէրիալը` հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու եւ սեփական անմակարդակութիւնը Հայոց բանակին նուիրելու համար: Նախաձեռնութեան որոշման մէջ քննադատութեան է ենթարկւում յատկապէս այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշւում է, թէ սերիալը նուիրուած է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնութիւնը կոչ է անում սեփական անմակարդակութիւնը նուիրել բանակի խայտառակութիւնը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թէ տասնեակ հազարաւոր ազնիւ զինուորականներին: «Ի տարբերութիւն Հանրային հեռուստաընկերութեան ղեկավարութեան, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողութիւն ունի եւ չի զբաղւում մեր ժողովրդի յիմարացմամբ»,- նշուած է որոշման մէջ: «Աղբ եթերից»մրցոյթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերութեանն է ուղարկուել յաղթանակի մասին հաւաստագիր եւ 100 դրամ` աղբահանութեան գումար: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան մամուլի ծառայութիւն
  -   Հասարակութիւն