«HP» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը
13-05-2011 22:11:21 | ԱՄՆ | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
«HP» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը: Նոր Wi-Fi մկնիկը կարողանում է անմիջական կապ հաստատել համակարգչի հետ առանց որեւէ USB մալուխի միջամտութեան:
Ներկայումս շուկայում ներկայացուած են տարբեր տեսակի համակարգչային անլար մկնիկներ, սակայն վերջիններս օգտագործւում են որպէս Bluetooth համակարգեր համակարգիչների հետ կապ հաստատելու համար:
Wi-Fi մկնիկը կապ է հաստատում միայն Wi-Fi տեխնոլոգիայով ապահովուած համակարգիչների եւ գործում է համակարգչից աւելի քան 9 մետր հեռաւորութեան վրայ:
Wi-Fi մկնիկն առաջին անգամ վաճառքում կը յայտնուի Ամն-ում այս տարուայ յունիս ամսից, որի գինը կը կազմի 50 ԱՄՆ դոլար: