Հայ նկարիչ Յարութիւն Կ'ալենցի ցուցահանդէսի պաշտօնական բացումը` Բէյրութում


Հայ նկարիչ Յարութիւն Կ'ալենցի ցուցահանդէսի պաշտօնական բացումը` Բէյրութում

  • 16-11-2012 11:22:07   |   |  Մշակոյթ

Նոյեմբերի 13-ին Բէյրութի «Սօլիդէր» ցուցասրահում կայացաւ հռչակաւոր հայ նկարիչ Յարութիւն Կ'ալենցի ցուցահանդէսի պաշտօնական բացումը: Ցուցահանդէսը, որին ներկայ էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արուեսագէտներ, լրատուական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպուել էր Լիբանանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակոյթի նախարարութիւնների հովանաւորութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, բացման խօսքով հանդէս եկաւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը: Դեսպանը ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց ցուցահանդէսի աջակիցներին եւ հովանաւորներին եւ ընդգծեց հայ-լիբանանեան մշակութային յարաբերութիւնների բարձր մակարդակը: Անդրադառնալով Յարութիւն Կ'ալենցի կենսագրութեանը եւ ստեղծագործական կեանքի մանրամասներին` դեսպան Քոչարեանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երեւանում 2010թ. թանգարան բացելու ուղղութեամբ եւ աւելացրեց, որ Յարութիւն Կալենցը եղել եւ մնում է եղբայրական երկրների` Հայաստանի եւ Լիբանանի, բարեկամութեան խորհրդանիշ: Լիբանանի մշակոյթի նախարար Գաբի Լռիւնը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երեւանում, ծանօթանալով Յարութիւն Կ'ալենցի գործերին, նա իր համար բացայայտեց հայ ժողովրդի բարձր արուեստը եւ տաղանդը: Նախարարը խոստացաւ լիբանանեան եւ հայկական արուեստի միջազգային փառատօն կազմակերպել հայաբնակ Անջարում: Շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ «Սօլիդէր»-ի գլխաւոր տնօրէն Մունիր Դուեյդին, որը նշեց, որ, թէեւ առաջին անգամ է մասնակցում ազգութեամբ հայ արուեստագէտի գործերի ցուցադրութեանը, սակայն մեծ հաճոյքով եւ հպարտութեամբ է հիւրընկալում նման տաղանդաւոր նկարչի գլուխգործոցները: Այնուհետեւ լրատուամիջոցների հարցերին պատասխանեց Յարութիւն Կ'ալենցի որդին` Սարօ Կալենցը: Ցուցահանդէսը կը շարունակուի մինչեւ նոյեմբերի 26-ը: Disclaimer - This message may contain information that is not intended for you. If you are not the addressee or if this message was sent to you by mistake, you are requested to inform the sender and delete the message.
  -   Մշակոյթ