Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը պաշտօնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում
16-11-2012 12:50:37 | | Տնտեսութիւն
Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասեանի գլխաւորութեամբ, նոյեմբերի 7-11–ը պաշտօնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլօրենցիայի մշակոյթը ժառանգութեան ու արժէքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդէսին:
ցուցահանդէսի շրջանակում ունեցած իր ելոյթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասեանը ներկայացրել է Երեւանի շենգաւիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: ոլորտի միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ քննարկուել են հնարաւոր ներդրումների եւ յուշարձանները մշակութային ժառանգութեան համաշխարհային ցանկերում ներառելուն առնչուող հարցեր:
Այցի ընթացքում պատուիրակութիւնը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրէն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպէս նաեւ այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի եւ տարածաշրջանի զարգացման գործակալութիւն:
Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը մասնակցել է կլոր–սեղանի, ուր քննարկուել են համագործակցութեան նախագծէր ու երեւանում Սպինելի ինստիտուտի մասնաճիւղ բացելու հեռանկարը: «Պալացոյ Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատուիրակութանը ներկայացուել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման եւ վերականգման, մշակութային արժէքների պահպանման փորձն ու այդ ուղղութեամբ իտալական դպրոցի աւանդոյթները:
Այցի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը հանդիպել է նաեւ Տոսկանայ նահանգի Բանեօ ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանոյ Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ տուրիզմի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրուած էին հայաստանեան շուկայով:
Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտհնում են, որ Արամ Սուքիասեանը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի անունից բանեօ ա Ռիպոլի քաղաքապետին հրաւիրել է Երեւան: