Հեռախօսակապ ՎիւաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենեակի համար


Հեռախօսակապ ՎիւաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենեակի համար

  • 16-11-2012 12:02:32   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

16-ը նոյեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»է ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ ՎիւաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիւ բջջային կապի ծառայութիւններից կարելի է օգտուել նաեւ ստացիոնար հեռախօսից: Այն յարմար լուծում է ինչպէս տան, այնպէս էլ փոքր գրասենեակների հեռախօսակապն ապահովելու համար: Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը եւ յատուկ Etros ստացիոնար հեռախօսը` նախատեսուած ոչ միայն զանգերի, այլ նաեւ SMS հաղորդագրութիւնների համար: Հեռախօսն ապահովում է քաղաքային եւ բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում եւ թոյլ է տալիս պահպանել հեռախօսահամարը նոր բնակարան կամ գրասենեակ տեղափոխուելիս, ինչպէս նաեւ ուղարկել եւ ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախօսով` չհրաժարուելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրուել նուազագոյնը 2 տարով: Ընդամէնը 2000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ. • ստացիոնար հեռախօս Etros • ամսական 300 րոպէ ներցանցային խօսելաժամանակ • ամսական 30 րոպէ խօսելաժամանակ դէպի ՀՀ այլ ցանցեր • ամսական 30 SMS դէպի ՀՀ բջջային ցանցեր Իսկ ամսուայ ընթացքում նշուածից աւելին օգտագործելու դէպքում ծառայութիւնների վճարը գանձւում է ըստ սահմանուած սակագների: Տեղական զանգեր դրամ/րոպէ Դէպի Վիւասել-ՄՏՍ-ի ցանց 15 Դէպի ՀՀ այլ բջջային ցանցեր 30 Դէպի ՀՀ քաղաքային ցանցեր 25 Դէպի 374 97 բջջային ցանց 39 Դէպի 374 47 քաղաքային ցանց 39 SMS դրամ/SMS Դէպի Վիւասել-ՄՏՍ-ի ցանց 5 Դէպի ՀՀ այլ բջջային ցանցեր 10 Այլ ուղղութիւններով 20 Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշուի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը: Գործողութիւն Հրահանգ Օգտագործած ծառայութիւնների արժէքի ստուգում *315# Ներառուած խօսելաժամանակի եւ SMS-ների մնացորդի ստուգում *311*1# Մուտք հրահանգների մենիւ *311# Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայնէ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ