Կամրջի փլուզում. Կան զոհեր


Կամրջի փլուզում. Կան զոհեր

  • 16-11-2012 14:59:51   |   |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին տեղեկութիւն է ստացուել, որ փլուզուել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կմ դէպի հիւսիս տանող երկաթգծի կամուրջը, կան տուժածներ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Դեռեւս չպարզուած հանգամանքներում, երկաթբետոնէ կամրջի (երկարութիւնը` 44,4 մ բարձրութիւնը` 3,8 մ, կառուցման տարեթիւը` 1975 թ.) վրայ «Հարաւ-Կովկասեան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում: Պատահարի հետեւանքով Վարդենիսի բնակիչներ` 1956 թ. ծնուած Գագիկ Աւետիսեանը, 1956 թ. ծնուած Վարուժան Սարգսեանը եւ Սեւանի բնակիչ, 1955 թ. ծնուած Ներսիկ Մարտիրոսեանը տեղում մահացել են, իսկ Վարդենիսի բնակիչներ` 1968 թ. ծնուած Ռոբերտ Համբարձումեանը եւ 1968 թ. ծնուած Արգամ Անտոնեանը տեղափոխուել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղից Ա. Անտոնեանին տեղափոխել են Երեւանի առաջին կլինիկական հիւանդանոց: Ըստ բժիշկների` Ռոբերտ Համբարձումեանի առողջական վիճակը բաւարար է, իսկ Ա. Անտօնեանինը` կայուն ծանր: Դէպքի վերաբերեալ տեղեակ են պահուել ՀՀ կապի եւ տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարութիւնների աշխատակիցները:
  -   Մամլո հաղորդագրություն