Երեւանում կը կայանայ հայ-ուկրաինական միջկառավարական յանձնաժողովի 6-րդ նիստը
16-11-2012 15:05:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 19-ին Երեւանում կը կայանայ տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական յանձնաժողովի 6-րդ նիստը:
Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան ԴԱՒԹԵԱՆԸ, ուկրաինական կողմից`Ուկրաինայի պետական կորպորատիւ իրաւունքների եւ գոյքի կառավարման պետական գործակալութեան նախագահ Դմիտրի ԿՈԼԵՍՆԻԿՈՎԸ:
Յանձնաժողովի պլենար նիստը տեղի կ'ունենայ Անի Պլազայ հիւրանոցի 2-րդ յարկում, ?անի? սրահում` նոյեմբերի 19-ին, ժամը 14.00-ից-14.40-ը:
Նիստի աւարտին` ժամը 14.45-ին, նախատեսւում է նիստի ամփոփիչ արձանագրութեան ստորագրում, որից անմիջապէս յետոյ նիստի համանախագահներ Տիգրան Դաւթեանը եւ Դմիտրի Կոլեսնիկովը ճեպազրոյց կ'ունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.00-ին հրաւիրում ենք ձեզ Անի Պլազայ հիւրանոցի 2-րդ յարկում գտնուող ?անի? սրահ` լուսաբանելու տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական յանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքը եւ մասնակցելու համանախագահների ճեպազրոյցին: