Աժ նախագահը եւս խուսափեց միջամտել Էդմոնդ Խուդեանի գործին


Աժ նախագահը եւս խուսափեց միջամտել Էդմոնդ Խուդեանի գործին

  • 16-11-2012 15:05:43   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Եթէ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանի կողմից իրեն թալանելու վերաբերեալ ՀՀ ԱՄՆ դեսպանին նամակ ուղարկելու անմիջապէս յաջորդ օրը դեսպան Հեֆֆերնը արձագանքեց եւ սկսէք հետեւողական քայլեր ձեռնարկել, ապա սփիւռքահայ գործարարի բողոքների հայրենի կառավարութեան դատախազութիւնից մինչեւ արդարադատութեան նախարարութիւն, Ազգային անվտանգութեան ծառայութիւն եւ Ազգային ժողով փոխանցուելու արդիւնքում գործարարը միայն ձեւական պատասխաններ է ստանում: Ինչպէս գրեթէ բոլոր հայաստանեան գերտասեչութիւնների ներկայացուցիչները, ՀՀ Աժ նախագահ Յովիկ Աբրահամեանը օրեր առաջ գործարարին հասցէագրուած իր պատասխանով հեռու քաշուեց Էդմոնդ Խուդեանի գործին միջամտելուց` երեւի թէ դրանով իրեն ապահովագրելով յետագայում աւելորդ խնդիրներից: ՀՀ ԱԺ նախագահի պատասխանը գրեթէ նոյն տեսքն ունի, ինչ մինչ օրս սփիւռքահայ գործարարի նամակ-դիմումներից ի պատասխան եկած գրեթէ բոլոր միւսները: Նամակի բովանդակութիւնը հետեւեալն է. <<Յարգելի պարոն Խուդեան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի յանձնարարաութեամբ, ի պատասխան Ձեր նամակի` յայտնում ենք պատասխան Ձեր գրութեան յայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուշադրութեանն արժանացել է Ձեր գրութեամբ բարձրացուած խնդիրը: Փաստենք, որ ըստ ՀՀ Սահմանադրութեան 5-րդ յօդուածի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտօնատար անձինք իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրուած են ՀՀ Սահմանադրութեամբ կամ օրէնքներով, իսկ 91-րդ յօդուածի համաձայն` Հհ-ում արդարադատութիւնն իրականացնում են միայն դատարանները` ՀՀ Uահմանադրութեանը եւ oրենքներին համապատաuխան: Ելնելով վերոնշեալից` խնդրոյ առարկայ գործով ՀՀ Ազգային ժողովի նախագահը միջոցներ ձեռնարկելու կամ որեւէ այլ կերպ միջամտելու իրաւասութիւն չունի, իսկ վիճահարոյց գործով որոշումները պէտք է կայացուեն բացառապէս դատարանի կողմից: ՀՀ ԱԺ նախագահի գլխաւոր խորհրդական Վրէժ Գասպարեան>> Ինչպէս երեւում է սփիւռքահայ գործարարին մինչ օրս ստացուած գերատեսչութիւնների պատասխաններից, նրանք բոլորը միջոցներ ձեռնարկելու կամ որեւէ այլ կերպ միջամտելու իրաւասութիւն չունեն, քանի որ վստահ են, որ վիճահարոյց գործով որոշումները պէտք է կայացուեն բացառապէս դատարանի կողմից: Սրան հաւատում են ինչպէս Արդարադատութեան եւ Սփիւռքի նախարարութիւնները, այնպէս էլ մէկը միւսին սփիւռքահայի դիմումները հասցէագրող ՀՀ Նախագահի Աշխատակազմը, Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, ՀՀ դատախազութիւնը, Պետական եկամուտների կոմիտէն, Ոստիկանութիւնն ու Կենտրոնական բանկը: Ըստ անձամբ սփիւռքահայ գործարարի` իր բողոքներին այս բոլոր ատեաններում պարազպես հետամուտ չեն լինում, քանի որ Հայաստանում իրաւական համակարգը հիմնուած է հովանաւորչութեան վրայ, իսկ վերահսկողութիւնն այստեղ իսպառ բացակայում է: <<Ցաւալին այն է, որ ԱՄՆ դեսպանատունը իմ յայտարարութիւններից յետոյ միանգամից հետամուտ եղաւ իմ գործին, բայց իմ հայրենի կառավարութիւնը 2 տարի է պարզապէս չի լսում ինձ եւ վստահեցնում է, որ այս կոռումպացուած դատական համակարգում արդարութիւն կը վերականգնուի>>,- ասում է գործարարը: DIASPORA INVESTORS
  -   Մարդու իրաւունքներ