Իտալիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկօ Ֆրատինին յայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հաւանաբար վիրաւոր է եւ հեռացել է մայրաքաղաք Տրիպոլիից, բայց Սիրիայի տարածքում է,- նշում է BBC-ն:
Ֆրատինին ասել է, որ հաւատում է Տրիպոլիի կաթոլիկ եպիսկոպոս Ջովաննի Վինչեցոյ Մարտինելիի հաղորդած տուեալներին:
Լիբիայի կառավարութեան ներկայացոււիչ Մուսայ Իբրահիմը հերքել է Իտալիայի ԱԳ նախարարի խօսքերը, անուանելով դրանք «յիմարութիւն»: