Արցախի տնտեսութիւնը ազատականացուած է, իսկ գործարար յարաբերութիւնները զերծ էն կոռուպցիայի տարրերից


Արցախի տնտեսութիւնը ազատականացուած է, իսկ գործարար յարաբերութիւնները զերծ էն կոռուպցիայի տարրերից

  • 14-03-2011 14:27:13   |   |  Տնտեսութիւն
Փետրուարին Եհմֆ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանի կողմից կազմակերպուած աւստրիացի, սլովակ եւ չեխ գործարարների Արցած ու Սիւնիք կատարած այցի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան բարձրացրել է կատաղի վայնասուն: Անդրադառնալով այցին, ադրբեջանական եւ նոյնիսկ թուրքական Զլմ-ները նախ կասկած էին յայտնել այցի պաշտօնական լինելու շուրջ եւ այնուհետեւ, ստանալով Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան պատասխանը, որ այցի կազմակերպիչն Եհմֆ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ա. Գրիգորեանն է, նրանք համարում էն բաւարար, որպէսզի զրոյացնէն նաեւ այցի արդիւնքները: Ի պատասխան Եհմֆ-ը յայտարարում է, որ աւստրիացի, սլովակ եւ չեխ գործարարների խումբը պաշտօնապէս ընդունուել է Արցախի նախագահի, վարչապետի եւ նախարարների կողմից, ընդ որում հանդիպումների ընթացքում բարձր մակարդակի վրայ քննարկուել էն համագործակցութեան ծրագրեր ու ներդրումային առաջարկներ: Քննարկումներն ընթացել էն արհեստավարժ եւ գործնական մակարդակի վրայ, որը հիացրել է գործարարներին: Այցի արդիւնքում գործարարների մօտ ստեղծուել է տպաւորութիւն, որ Արցախն ունի բացարձակ ժամանակակից մտածողութեամբ երիտասարդ ղեկավարութիւն, տնտեսութիւնը ազատականացուած է լիովին եւ գործարար յարաբերութիւնները զերծ էն կոռուպցիայի տարրերից: Եւրոպացի հիւրերի վրայ շատ բարձր տպաւորութիւն է թողել Արցախի ինֆրաստրուկտուրան եւ մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկեցիկ եւրոպական տեսքը: Նրանք նոյնիսկ կատակով նշել էն, որ «Սիւնիքից Արցախ մտնելուց այնպիսի տպաւորութիւն էր կարծես ԵՄ երկիր մտանք»: Եհմֆ-ը, պարզաբանելով ադրբեջանական եւ թուրքական մամուլում բարձրացուած գործարարների այցի պաշտօնական լինելու հարցը, յայտնում է, որ եւրոպական գործարարներն իրաւունք ունէն այցելու ցանկացած երկիր եւ ստանալու պաշտօնական ընդունելութիւն` անկախ իրենց երկրների կառավարութիւնների թոյլտուութեան: Ահա սա է յայտնուել Սլովակիայի դեսպանութեան պաշտօնական նամակում ի պատասխան Ադրբեջանի Ագն-ի բողոքի: Այս պատասխանը իրաւունք չի տալիս դիմել սպեկուլեատիւ մեկնաբանութիւնների: Բնական է, որ կոռումպացուած եւ բացառիկ վերահսկողութեան տակ գտնուող ադրբեջանական գործարար աշխարհի ղեկավարութեան համար սա դժուար ըմբռնելի փաստ է: Սակայն բաւական է, որ ադրբեջանցիները ծանօթանան իրենց հարեւան երկրներում` Վրաստանում եւ Արցախում կատարուած բիզնեսի ազատականացման արդի մակարդակի հետ` հաւատալու, որ, այո, եւրոպական մօտեցումը գործարարութեան զարգացման նկատմամբ սա է : Կրկնում ենք, դրա համար պէտք չէ հասնել Եւրոպա, ուսումնասիրէք Վրաստանի եւ Արցախի փորձը: Այս երկրներում, ինչպէս նաեւ Եմ-ում իշխանութիւնները կարող էն միայն եւ միայն նպաստել գործարարի աշխատանքներին. խանգարելը կամ արգելելը իսպառ բացառւում է: Ի գիտութիւն Ադրբեջանի Զլմ-ների յայտնում ենք, որ Արցախն ունի օտարերկրեայ ներդրողների կողմից այնքան շատ առաջարկներ, որ Արցախի կառավարութիւնն ընտրում է եւ համագործակցում միայն լաւագոյնների հետ: Մեր առաջարկները նոյնպէս այժմ ստանում էն մասնագիտական քննութիւն եւ միայն դրա արդիւնքում կը սկսեն իրականացուել դրական գնահատական ստացած ծրագրերը: Ինչ վերաբերւում է մեր եւրոպացի գործընկերներին, յայտնում ենք, որ նրանց ընկերութիւնները իրենց երկրների` Աքվստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի Ագն-ներից կամ այլ մարմիններից չէն ստացել ոչ մի զանգ եւ կամ գրութիւն Արցախում գործունէութիւն ծաւալելուն դէմ: Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութիւն 14.03.11թ.
  -   Տնտեսութիւն