«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան քաղաքական խորհուրդը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում ժողովրդական արտիստուհի, հայ մեծանում երգչուհի Ֆլորա Մարտիրոսեանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ ամբողջ հայ ազգին:
Տիկին Ֆլորայի աւանդը հայ երգի տարածման, հայ ազգի ճանաչման եւ հայի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու գործում անգնահատելի է:
Հայ ազգը եւ մշակոյթը մեծ կորուստ կրեց: Ֆլորա Մարտիրոսեանի ձայնը ընդմիշտ կը մնայ մեր սրտերում:
ԲՀԿ լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին