ԲՀԿ.Հայ ազգը եւ մշակոյթը մեծ կորուստ կրեց


ԲՀԿ.Հայ ազգը եւ մշակոյթը մեծ կորուստ կրեց

  • 21-11-2012 15:02:10   | Հայաստան  |  Մշակոյթ

 

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան քաղաքական խորհուրդը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում ժողովրդական արտիստուհի, հայ մեծանում երգչուհի Ֆլորա Մարտիրոսեանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ ամբողջ հայ ազգին:
 
Տիկին Ֆլորայի աւանդը հայ երգի տարածման, հայ ազգի ճանաչման եւ հայի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու գործում անգնահատելի է:
Հայ ազգը եւ մշակոյթը մեծ կորուստ կրեց: Ֆլորա Մարտիրոսեանի ձայնը ընդմիշտ կը մնայ մեր սրտերում:
 
ԲՀԿ լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Մշակոյթ