Մինչեւ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտուել սահմանուած արտօնութիւններից


Մինչեւ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտուել սահմանուած արտօնութիւններից

  • 21-11-2012 15:59:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն

 

Փոխվարչապետն իրականացուող ծրագրերի ընթացքին ծանօթացաւ Կ'ոտայքի մարզում 
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն այսօր ծանօթացաւ Կ'ոտայքի մարզում իրականացուող պետական ծրագրերի ընթացքին: Մարզպետ Կ. Շահգալդեանի  եւ «Ջրային տնտեսութեան զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենեակ» ՊՀ տնօրէն Ա. Ղազարեանի ուղեկցութեամբ փոխվարչապետը նախ եղաւ Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի  եւ  «Արզնու ճիւղ» ջրանցքի վերականգնուող հատուածներում, ծանօթացաւ աշխատանքներին, որոնք իրականացւում են  «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսաւորման ծրագրով: Զեկուցուեց, որ աշխատանքների մօտ 60 տոկոսը կատարուած է, հիմնական աշխատանքները կ'աւարտուեն մինչեւ տարեվերջ:  ծրագրով նախատեսւում է  վերականգնել Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի  7,9 կմ եւ «Արզնու ճիւղ» ջրանցքի 9,1 կմ հատուածները:
Կ'ոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով յատկացուած 96 մլն դրամով Պռոշեան համայնքում կառուցուել է նոր` 3,4 կմ երկարութեամբ  ոռոգման ցանց,  ինչը հնարաւորութիւն կը տայ ոռոգելի դարձնել լրացուցիչ 180 հա տարածք: Կառուցուել է նաեւ համայնքի նոր թաղամասի 1,2 կմ երկարութեամբ խմելու ջրագիծը, որի համար նոյն ծրագրով 24 մլն դրամ է յատկացուել: Փոխվարչապետը ծանօթացաւ կատարուած աշխատանքներին, տեղում նաեւ  համայնքապետի հետ քննարկուեցին սեփական եկամուտների հաւաքագրման, ընթացիկ ծրագրերի հետ կապուած հարցեր:
Ալափարս համայնքում երրորդ ծրագրով յատկացուած 52,8 մլն դրամով կառուցուել է 2,4 կմ երկարութեամբ ոռոգման նոր ցանց: Փոխվարչապետին զեկուցուեց, որ նոյն ծաւալի աշխատանքներ են նախատեսւում նաեւ չորրորդ ծրագրով, որի աւարտից յետոյ շուրջ 300 հա-ով կ'աւելանան ոռոգելի հողատարածքները եւ անխափան ջրամատակարարում կ'ապահովուի: 
Հրազդան քաղաքում Ա. Գէորգեանն այցելեց  «լինսիէ հիմնադրամի միջոցներով կառուցուած  թիւ 12 դպրոց, որը շահագործման է յանձնուել 2008թ. սեպտեմբերին:  փոխվարչապետը ծանօթացաւ պայմաններին, շէնքի պահպանման հետ կապուած հարցեր քննարկեց պատասխանատուների հետ: Փոխվարչապետին զեկուցուեց նաեւ քաղաքի թիւ 8, 9, 11 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին. երրորդ եւ չորրորդ ծրագրերով այս դպրոցների նորոգման համար յատկացուել էր համապատասխանաբար  96 մլն, 76 մլն եւ 92 մլն դրամ, երրորդ ծրագրով նախատեսուած աշխատանքներն ամբողջութեամբ աւարտուած են, նախապատրաստական աշխատանքներ են իրականացւում չորրորդ ծրագիրն սկսելու համար:  
Փոխվարչապետն այցի աւարտին խորհրդակցութիւն անցկացրեց մարզպետարանում`պատասխանատուների, Ծաղկաձորի եւ Հրազդանի քաղաքապետերի մասնակցութեամբ: Քննարկուեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ եւ չորրորդ ծրագրերին, սեփական եկամուտների հաւաքագրմանը, ինչպէս նաեւ ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Զեկուցուեց, որ մարզում երրորդ ծրագիրը մօտենում է աւարտին, առաջիկայում կը մեկնարկեն չորրորդ ծրագրի աշխատանքները: Փոխվարչապետին մասնաւորապէս տեղեկացուեց, որ  երրորդ ծրագրով աւարտուել  են միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները. բարեկարգուել է  նոր Գեղի- Քարաշամբ 6 կմ հատուածը, ինչպէս նաեւ նախկինում գրեթէ անանցանելի  արագիւղ-քարաշամբ` 3,7 կմ ճանապարհը, որոնց համար երրորդ ծրագրով յատկացուել էր համապատասխանաբար 38 եւ 55 մլն դրամ:  
ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ  խորհրդակցութեանը Ա. Գէորգեանն անդրադարձաւ Կ'ոտայքի մարզում  «Գոյքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրէնքի կիրարկման արդիւնքում արձանագրուած ցուցանիշներին` նշելով, որ մինչեւ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտուել սահմանուած արտօնութիւններից` վճարելով հողի հարկի եւ գոյքահարկի մասով ունեցած պարտքի մայր գումարը` ազատուել տոյժերից: Նա յորդորեց համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել բնակիչների շրջանում:
  -   Տնտեսութիւն