Կրթական բարեփոխումների արդիւնաւէտութեան լաւագոյն հիմնաւորումը օլիմպիական ցուցանիշներն են


Կրթական բարեփոխումների արդիւնաւէտութեան լաւագոյն հիմնաւորումը օլիմպիական ցուցանիշներն են

  • 21-11-2012 16:07:26   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

 

"Աստղագիտութիւն" եւ "Ինֆորմատիկայ" առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին այսօր ընդունել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Շնորհակալական խօսք յղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդիւնքի համար` նախարարը նշել է."Մօտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհաւորեց եւ յոյս յայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում եւս հայ աշակերտները կը շարունակեն նուաճել մեդալներ եւ յաջողությ ամբ հանդէս գալով` բարձր կը պահեն Հայաստանի պատիւը: Անցաւ երեք ամիս, եւ վերջին երկու` "Աստղագիտութիւն" եւ "Ինֆորմատիկայ" առարկաների օլիմպիադաներում եւս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդիւնքը` թուով 6 մեդալ, այդ թւում` 1 ոսկի, 1 արծաթ եւ 4 բրոնզ: "Յաջողութեան պատմութիւններ" արձանագրած աշակերտները մեր հպարտութիւնն ու ուրախութիւնն են եւ կրթական համակարգում տեղի ունեցող լայնածաւալ փոփոխութիւնների արդիւնաւէտութեան լաւագոյն ապացոյցն ու աշխատանքի լաւագոյն հիմնաւորումը, լաւագոյն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականայ ցուող խնդիրների յաղթահարման գործում",-նշել է Արմէն Աշոտեանը` ընդգծելով, որ համաձայն վիճակագրութեան` այս տարուայ ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միութեան նախկին երկրների, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը:  ապհ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հաւաքականը զբաղեցնում է  4-րդ տեղը, իսկ մէկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը: Անդրկովկասի միւս երկու երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի հաւաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ եւ 15-րդ տեղերը: "2012 թուականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդիւնքով` Հայաստանի աշակերտները սահմանել են իւրայատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմութեան մէջ` ցուցաբերելով ամենաբարձր արդիւնքները: Եւս մէկ ուրախալի փաստ` այս տարի ընդլայնուել է նաեւ դպրոցների աշխարհագրութիւնը` այդ թւում նաեւ մարզային. փայլուն են հանդէս եկել Գորիս եւ Վանաձոր քաղաքի դպրոցները` ցոյց տալով, որ Հայաստանում կրթութեան որակի վրայ կատարուող աշխատանքների բարելաւման ուղղութեամբ իրականացուող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն  օլիմպիական շարժման աւանդական դպրոցներում, այլ նաեւ մարզային կրթօջախներում: Յուսով եմ, որ յաջորդ տարի աւելի մեծ ներկայացուածութիւն կ'ունենանք մարզերի աշակերտութեան կողմից",-ընդգծել է Արմէն Աշոտեանը` հաւաստիացնելով, որ այսուհետ եւս նախարարութեան ուշադրութեան կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման եւ հաւաքագրման աշխատանքները, որպէսզի, ըստ նախարարի, ապագայում եւս .հայ օլիմպիականները լաւագոյնս ներկայացուած լինեն միջազգային օլիմպիադաներում եւ իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակութեանը: Արմէն Աշոտեանը, մէկ անգամ եւս շնորհակալութիւն յայտնելով օլիմպիականների ուսուց իչներին, մարզիչներին, դպրոցի տնօրէններին, ինչպէս նաեւ ծնողներին` աշակերտների կրթութեան գործում իրենց աւանդն ունենալու, ինչպէս նաեւ նրանց կայացման եւ առաջխաղացման համար, աշակերտներին յանձնել է պարգեւներ` ՀՀ կառավարութեան անունից: Օլիմպիականներն ու ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալութիւն են յայտնել նախարարին` անմիջական աջակցութեան, ինչպէս նաեւ թիմերին Ծաղկաձորում "մարզուելու" եւ ուսումնական հաւաքների հնարաւորութիւն ընձեռելու  համար:
2012 թուականին "Մաթեմատիկա", "Ֆիզիկա", "Կենսաբանութիւն", "Քիմիայ", "Ինֆորմատիկայ" եւ "Աստղագիտութիւն" առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նուաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ եւ 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրաւել են մրցանակային տեղեր:
Ի դէպ, 2003 թուականին հայ աշակերտները նուաճել են 11, 2004 թուականին համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 եւ 2011-ին` 6 մեդալ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ