Տեղի ունեցաւ բանաստեղծ, պրոֆէսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դէպի Հայաստան»ժողովածուի շնորհանդէսը
21-11-2012 16:17:22 | Կանադա | Նոր գրքեր
Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր կ'անադահայ յայտնի քաղաքագէտ, բանաստեղծ, պրոֆէսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դէպի Հայաստան» երկլեզու բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհանդէսը:
Դեսպանութեան լեփ-լեցուն դահլիճում յաջողութեամբ անցած շնորհանդէսին ներկայ էին Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների պաշտօնեաներ, բազմաթիւ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպութիւնների եւ կ'անադահայ համայնքային կառոյցների ղեկավարներ:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, երեկոն իր բացման խօսքով սկսեց Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը:
Տեղեկանք: Ալան Ուայթհորնը Կանադայի Թագաւորական ռազմական քոլեջի պաշտօնաթող պրոֆէսոր է եւ մի շարք գրքերի հեղինակ: Պրոֆէսոր Ուայթհորնի բանաստեղծութիւնները մեծամասամբ նուիրուած են Մեծ Եղեռնին եւ դէպի հայրենիքը բանաստեղծի տածած սիրուն ու կարօտին: Նոյն թեմային է նուիրուած Ա.Ուայթհորնի բանաստեղծութիւնների` «Վերադարձ դէպի Հայաստան» ժողովածուն, որն առաջինն է իր գրքերից, որ ներկայացւում է նաեւ հայերէն թարգմանութեամբ: