Արման Կիրակոսեանն ընդունեց ԱՄՆ եւրոպական եւ եւրասիական երկրների աջակցութեան համակարգող Դէն Ռոզէնբլիւմին


Արման Կիրակոսեանն ընդունեց ԱՄՆ եւրոպական եւ եւրասիական երկրների աջակցութեան համակարգող Դէն Ռոզէնբլիւմին

  • 13-05-2011 20:52:23   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանն ընդունեց ԱՄՆ եւրոպական եւ եւրասիական երկրներին օժանդակութեան համակարգող Դէն Ռոզէնբլիւմին: Հանդիպմանը քննարկուեցին այս տարուայ աշնանը Վաշինգտօնում կայանալիք հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները, երկկողմ տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները անդրադարձան էներգետիկ բնագաւառում համագործակցութեան հնարաւորութիւնները: Արման Կիրակոսեանն ու Դէն Ռոզէնբլիւմը գոհունակութիւն յայտնեցին ,հազարամեակի մարտահրաւէրէ ծրագրի աջակցութեամբ Հայաստանում յաջող իրականացման կապակցութեամբ:
  -   Քաղաքական