Ուղիղ հեռարձակում.«Ինովացիոն ծրագրեր` ուղղուած Հայաստանի գիւղանտեսութեան զարգացմանը»թեմայով ասուլիսի
23-11-2012 11:00:00 | Հայաստան | Մամլո սրահ
Նոյեմբերի 23-ի, ժամը` 11.00-ին «Նոյեան Տապան»լրատուական կենտրոնում տեղի է ունենում ասուլիս` «Ինովացիոն ծրագրեր` ուղղուած հայաստանի գիւղանտեսութեան զարգացմանը» թեմայի շուրջ:
Հիւերն են` - “Innovative Greenhouse” կազմակերպութեան տնօեն եւ փոխտնօրէն Գոռ Ռուստամեանը եւ Եղիշէ Յովհաննիսեանը
Թեմայի վերաբերեալ`
“Innovative Greenhouse”- թիմը, որն առաջարկում է հայաստանի գիւղանտեսութեան զարգացմանը ուղղուած ինովացիոն ծրագրերը, յաղթել է “Smart Solutions of Smart Countries” մրցոյթին, ինչի շնորհիւ ստացել է հնարաւորութիւն մասնակցելու միջազգային “DigiTec Business Forum 2012” միջազգային ցուցահանդէսին եւ “2012 Startup Bootcamp” կոնֆերանսին: Մրցանակակիր է դարձել “Armenia Startup Cup” մրցոյթում: Վերջերս Վարշաւայում կայացած “Exchange for Experians” միջազգային կոնֆերանս-մրցոյթին“ Innovative Greenhouse”-ը գրաւել է առաջին հորիզոնականը: Յաղթող է ճանաչուել նաեւ օրերս Թբիլիսիում կայացած հինգերորդ ամենամեայ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը (GITI-2012) տարուայ լաւագոյն B2B լուծում անուանակարգում:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь