Քաղցկեղով հիւանդ երեխաների բուժումն այլեւս անվճար չէ


Քաղցկեղով հիւանդ երեխաների բուժումն այլեւս անվճար չէ

  • 23-11-2012 07:02:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

 

Հայաստանում տարեկան գրանցւում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դէպք:
 
Ապագայ մօր անառողջ ապրելակերպ ու վարքագիծ, ժառանգականութիւն եւ բազմաթիւ այլ գործօններ ու`մանուկների մօտ ուռուցքներ են առաջանում: Հայաստանում մանկական ուռուցքների տարածման պատկերն ու վիճակագրութիւնը մօտ է աշխարհում տարածուած միջին վիճակագրականին, հաղորդում է armnews.am-ը (Աննա Ղաւալեան):
 
Ուռուցքաբանութեան ազգային ինստիտուտում քաղցկեղից բուժուող 500 հիւանդներից 10-ը երեխաներ են: Եթէ այլ երկրներում քաղցկեղի բուժումն իրենց վրայ են վերցնում պետությւոնը կամ ապահովահգրական ընկերութիւնները, ապա Հայաստանում հոկտեմբերի 1-ից պետպատուերի փոխարէն գործում է համավճարով բուժումը:
 
Մեր երկրում այդպէս էլ իրականութիւն չի դարձել մանկական ուռուցքաբանութեան կենտրոնի ստեղծումը: Մանկական ուռուցքաբանութեան բաժնի ղեկավար գրիգոր Խաչատուրի Բադալեանը նշում է, որ ոլորտում ապագայում նաեւ մասնագէտների պակաս կը լինի: Երիտասարդները մանկական ուռուցքաբան դառնալ չեն ցանկանում` աշխատավարձը քիչ է, գործը` լարուած ու պատասխանատու:
 
Աղբիւրը` Doctors.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը