Սեփականատիրոջ իրաւունքները` պարտադիր նորմերի իրականացման համար սահմանուած ծախսերի նկատմամբ
23-11-2012 00:06:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ընդհանուր բաժնային սեփականութեան սեփականատէրերի պարտականութիւնն այդ սեփականութիւնն օրէնքով եւ իրաւական այլ ակտերով սահմանուած կարգով պահպանելն ու շահագործելն է:
Ընդհանուր բաժնային սեփականութեան իւրաքանչիւր սեփականատէր պարտաւոր է իր բաժնին համաչափօրէն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղուած ծախսերին, հարկերին, տուրքերին եւ միւս վճարներին, ինչպէս նաեւ գոյքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին:
Սեփականատէրերից մէկի կամ կառավարման մարմնի կամ համայնքի կամ այլ անձի կողմից առանց օրէնքով նախատեսուած կարգով սեփականատէրերի համաձայնութեան կատարած անհարկի ծախսերը սեփականատէրերի կողմից չեն հատուցւում:
Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող շինութեան չօգտագործումը կամ ընդհանուր բաժնային սեփականութիւնից օգտուելուց հրաժարուելը հիմք չի հանդիսանում պարտադիր նորմերի իրականացման համար սահմանուած ծախսերին նրա մասնակցելուց լրիւ կամ մասնակիօրէն ազատուելու համար: