Որպէս վարչական տոյժի տեսակ, կարող է կիրառուել քաղաքացուն տրուած որեւէ իրաւունքից զրկելը
23-11-2012 00:12:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Որպէս վարչական տոյժի տեսակ, կարող է կիրառուել քաղաքացուն տրուած որեւէ իրաւունքից զրկելը:
Այդպիսի յատուկ իրաւունքներից են տրանսպորտային միջոցներ վարելու իրաւունքը եւ որսորդութեան իրաւունքը:
Քաղաքացուն տրուած յատուկ իրաւունքից զրկում կիրառւում է մինչեւ երեք տարի ժամանակով` այդ իրաւունքից օգտուելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկօրէն խախտելու համար:
Այդպիսի իրաւունքից զրկելու ժամկէտը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթէ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրական ակտերով այլ բան չի սահմանուած:
Որսորդութեան իրաւունքից զրկում չի կարող կիրառուել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդութիւնը գոյութեան հիմնական աղբիւրն է: