Նախազգուշացնող ցուցանակների չկիրառուելու դէպքում` դրական վիճակագրութիւնը կարող է մօտ 3 անգամ աւելի լինել


Նախազգուշացնող ցուցանակների չկիրառուելու դէպքում` դրական վիճակագրութիւնը կարող է մօտ 3 անգամ աւելի լինել

  • 23-11-2012 00:21:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

 

 
Հայաստանի Հանրապետութիւնում երթեւեկութեան արագութեան վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որեւէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայութեան պահանջ որեւէ օրէնքով սահմանուած չէ եւ դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտաւոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթեւեկութեան, այդ թւում` երթեւեկութեան արագութեան կանոնների պահանջները:
Ինչ վերաբերում է ներկայումս կիրառուող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանութեան նախաձեռնութիւնն է` նպատակ ունենալով արագաչափ սարքերի ներդրմամբ աւելի շատ կանխարգելել իրաւախախտումները, քան` արձանագրել դրանք:
 
Սակայն, չի բացառւում, որ առաջիկայում այդ ցուցանակները կը հանուեն եւ այլեւս չեն կիրառուի կամ կը կիրառուեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետութիւնում երթեւեկութիւնը վերահսկւում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ, ինչպէս ցոյց է տալիս փորձը եւ կատարուած վերլուծութիւնը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան «հատուածականէ ապահովում: Այսինքն, վարորդները երթեւեկում են արագ, նկատում են ցուցանակը, դանդաղեցնում են, անցնում են արագաչափ սարքը, յետոյ կրկին երթեւեկում արագ: Ու ստացւում է, որ արագաչափ սարքերը չեն ապահովում ցանկալի արդիւնք` ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան իրական եւ երկարաժամկէտ ապահովում:
 
Բացի այդ, առաջիկայում նախատեսւում է կիրառել նաեւ շարժական արագաչափ սարքեր, որոնց դէպքում եւս ցուցանակներ կիրառելն արդիւնաւէտ չէ:
 
Ու չնայած արագաչափերի տեղադրման մասին իրազեկող ցուցանակների առկայութեանը, Երեւան քաղաքում արձանագրուել է ճանապարհատրանպորտային պատահարների դրական վիճակագրութիւն: Այսպէս. 2012 թուականի 10 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում վիճակագրական հաշուառման է վերցուել 839 պատահար, որոնց հետեւանքով զոհուել է 52, վիրաւորուել 1065 մարդ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ պատահարների քանակը մնացել է նոյնը, զոհերի թիւը նուազել է 17-ով, վիրաւորներինը` 64-ով:
 
Մեր կարծիքով, եթէ նախազգուշացնող ցուցանակներ չկիրառուեն, ապա այս դրական վիճակագրութիւնը կարող է մօտ 3 անգամ աւելի լինել:
 
Աղբիւրը`Իրաւաբան.net
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը