Վալենտինա Մատուիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկէ մեդալով


Վալենտինա Մատուիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկէ մեդալով

  • 23-11-2012 12:00:39   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 

ՀՀ  ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը պարգեւատրուեց ԱՊՀ ՄԽՎ ոսկէ մեդալով
 
Նոյեմբերի 22-ի երեկոյեան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետութիւնների խորհրդարանների նախագահների մասնակցութեամբ տեղի ունեցաւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկուած էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահ Վալենտինա Մատուիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին եւ շնորհաւորելով նրան` ուրախութեամբ նշեց, որ պարոն Աբրահամեանը վերընտրուել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Տիկին Մատուիենկոն բարձր գնահատեց Յովիկ Աբրահամեանի գործունէութիւնը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտօնում եւ իր ու ներկաների անունից յաջողութիւններ մաղթեց նրան պաշտօնավարութեան ընթացքում: 
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի եւ մշտական յանձնաժողովների նախագահների ընտրութիւնները: Նիստում Վալենտինա Մատուիենկոն միաձայն ընտրուեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ: Ընտրուեցին նաեւ ԱՊՀ ՄԽՎ մշտական յանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիւս այլ հարցերի քննարկուեցին նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում խորհրդարանական ընտրութիւնների մոնիտորինգին ԱՊՀ Մխվ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցութեան մասին, ինչպէս նաեւ ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր: 
ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ նիստի վերջում Վալենտինա Մատուիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկէ մեդալով` միջխորհրդարանական համագործակցութեան ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկէ մեդալով պարգեւատրուեց նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: 
  -   Մամլո հաղորդագրություն