Տասնեակ դատապարտեալներ մտադիր էն յաջորդ շաբաթուանից բողոքի ակցիաներ սկսել


Տասնեակ դատապարտեալներ մտադիր էն յաջորդ շաբաթուանից բողոքի ակցիաներ սկսել

  • 12-03-2011 16:36:01   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում գտնուող տասնեակ դատապարտեալներ մտադիր էն յաջորդ շաբաթուանից բողոքի ակցիաներ սկսել, մասնաւորապէս` հրաժարուել տրուող հացից, եթէ հաշուի չառնուէն իրենց պահանջները: ,վարդաշենէ քրէակատարողական հիմնարկում գտնուող ֆրանսահայ Սարգիս Հացպանեանը մարտի 11-ին ,ազատութիւնէ ռադիօկայանին տեղեկացրել է, որ աւելի քան հարիւր դատապարտեալներ օրերս նամակ էն ուղարկել արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանին եւ յիշեցրել 45 օր առաջ նրա այցելութեան ժամանակ քննարկուած հարցերը: ,մենք ուզում ենք փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխուելու իրաւունքից օգտուել, ուզում ենք պայմանական-վաղաժամկէտ ազատման իրաւունքից օգտուել, եւ ուզում ենք նաեւ կարճաժամկէտ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրաւունքից օգտուել: Սա է եղել պահանջըէ, - ասել է Ս.Հացպանեանը: Ըստ նրա, դատապարտեալները պահանջներ էն հասցէագրել նաեւ եւրոպական կառոյցներին: ,մենք պահանջում ենք Եւրոպայի համազեկուցողներից, որպէսզի Հայաստանի արդարադատութեան համակարգում պարտադրուի օրէնքների կիրառումըէ, - նշել է Ս.Հացպանեանը, յաւելելով, թէ օրէնքը կայ, իրաւունքը կայ, սակայն չի կիրառւում: արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղարը ,ազատութիւնէ ռադիօկայանին փոխանցել է, որ յաջորդ շաբաթուայ ընթացքում քրէակատարողական վարչութիւնը նախարարին է ներկայացնելու 2010 թուականի տարեկան հաշուետուութիւնը, որից յետոյ կտրուէն անհրաժեշտ յանձնարարականները: ,նախարարութիւնում քննարկւում է նաեւ պատժի յետագայ կրումից պայմանական-վաղաժամկէտ ազատման հետ կապուած առկայ խնդիրները կարգաւորելու հարցըէ, - նշուած է մամուլի քարտուղարի գրաւոր պատասխանի մէջ:
  -   Հասարակութիւն