Թուրքիայի խորհրդարանի հայ թեկնածուների մասին պէտք է դատել իրենց անցած ճանապարհով


Թուրքիայի խորհրդարանի հայ թեկնածուների մասին պէտք է դատել իրենց անցած ճանապարհով

  • 12-03-2011 15:34:38   | Հայաստան  |  Քաղաքական
Խօսելով Թուրքիայում նախընտրական ցուցակներում հայկական արմատներով անձնաց ընդգրկելու մասին, պէտք է, առաջին հերթին, դատել ոչ թէ ազգանունների վերջաւորութիւններով, այլ այն գործունէութեամբ, որ իրականացնում էն կուսակցական այդ գործիչները: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել քաղաքագէտ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարկարովը: ,տուեալ դէպքում կարեւոր է խօսել ոչ թէ այն մասին, որ թեկնածուները հայկական արմատներ ունէն, այլ պարզապէս հետեւել այն քաղաքական ճանապարհը, որ նրանք անցել էն, նայել նրանց դիրքորոումները, որպէսզի յետագայում չպարզուի, թէ նրանք պաշտպանում էն հակառակ կողմի տեսակէտըէ,- նշել է Մարկարովը` որպէս օրինակ նշելով հանգամանքը, որ Վրաստանի խորհրդարանում կան հայկական արմատներով պատգամաւորներ, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում Ջավախքի խնդիրների կարգաւորմանը: Ինչպէս արդէն յայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի կառավարող եւ ընդդիմադիր կուսակցութիւնները մտադիր էն ազգութեամբ հայ թեկնածուներ առաջադրել խորհրդարանական ընտրութիւններին:
  -   Քաղաքական