Մարտի 23-28-ին Քոււեյթում անցկացուելու էն հայկական մշակոյթի օրեր


Մարտի 23-28-ին Քոււեյթում անցկացուելու էն հայկական մշակոյթի օրեր

  • 12-03-2011 13:37:31   | Հայաստան  |  Մշակոյթ
Հայ-քոււեյթեան մշակութային համագործակցութեան շրջանակներում մարտի 23-28-ին Քոււեյթում անցկացուելու էն հայկական մշակոյթի օրեր: Ըստ ՀՀ մշակոյթի նախարարութեան մամլոյ հաղորդագրութեան, ծրագրում նախատեսւում էն վաստակաւոր կոլեկտիւ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգներ եւ հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդէս: Պատուիրակութիւնը կը գլխաւորի ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, ով հանդիպումներ կ'ունենայ Քոււեյթի մշակոյթի, արուեստի եւ տեղեկատուութեան ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի եւ այլ պաշտօնատար անձանց հետ: Այցի ընթացքում նախատեսւում է նաեւ «Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Քոււեյթի Պետութեան Կառավարութեան միջեւ 2011-2012-2013 թ.թ. համագործակցութեան մասին» մշակութային համաձայնագրի գործնական ծրագրի ստորագրումը:
  -   Մշակոյթ