Արա Պապեան.Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագիրը եւ միջազգային իրաւունքը
12-03-2011 11:39:01 | Հայաստան | Յօդուածներ
(Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննութիւնն ըստ միջազգային իրաւունքի)
Այդ ժամանակ՝ 1921թ.-ի մարտի 16-ին, բոլշեւիկները պայմանա-գիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային յանձնեցին Հայաս-տանի Հանրապետութեան մի մասը, երկու այլ մասեր տուեցին Ադրբեջա-նին, եւ մնացորդի վրայ փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, Ամն-ի դեսպան Գերմանիայում (1913-17թթ.)
Մարտի 16-ին լրանում է Մոսկուայի ռուս-թուրքական, այսպէս կոչուած, պայմանագրի (16 մարտի, 1921թ.) հերթական տարելիցը: Յիրաւի տարելիցը, քանի որ նշեալ պայմանագրից է ածանցւում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց թիւր պատկերացման, որոշւում է հայ-թուրքական սահմանը:
Sասնեակ գրքեր ու հարիւրաւոր յօդուածներ են գրուել Մոսկ-վայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրաւունքի տեսանկիւնից երբեք չի կատարուել պայ-մանագրի փորձաքննութիւն՝ որոշելու համար նրա վաւերական կամ ոչ վաւերական (valid or not valid) լինելը:
Ըստ Մակ-ի պաշտօնական ուղեցոյց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնութիւններ են միջազգային իրաւունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխու-թեան են ենթարկում կամ դադարեց-նում են փոխադարձ իրաւունք-ներն ու պարտաւորութիւնները»: (International treaties are agree-ments between subjects of International Law creating, amending or terminating their mutual rights and obligations): Սա ամրագրուած է Պայմանագրային իրաւունքի վերաբերեալ 1969թ. Վիեննայի կոն-վենցիայի (Vienna Convention on Treaty Law, 1969) մէջ:
Կոնուեն-ցիայի յօդուած 2 {1} {ա}-ն պայմանագի-րը բնորոշում է որպէս «պետութիւնների միջեւ գրաւոր կերպով կնքուած եւ միջազգային իրաւունքի վրայ խարսխուած միջազգային համաձայնութիւն» (an international agreement concluded between States in written form and governed by international law) : Այսինքն, պայմանագրի օրինակա-նութեան համար վճռորոշ է միջազգային իրաւունքին համապա-տասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքօղ կողմերից իւրաքանչիւրը լինի միջազգայ-նօրէն ճանաչուած պե-տութեան օրինական կառավարութեան լիազօր ներկայացուցիչը:
Ինչպէս գրուած է Մոսկուայի պայմանագրի նախաբանում, այն կնքուել է «Ռուսաստանի Սոցիալիս-տական Ֆեդերատիւ Սովետա-կան Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան» միջեւ: Քանի որ ցանկա-ցած պայմա-նագրի կարգավիճակ ածանցւում է այն ստորա-գրողների իրաւա-կան կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է յստակեցնել նրանցից իւրաքանչիւրի կարգաւի-ճակը 1921թ. մարտի 16-ի դրութեամբ:
I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան (РСФСР) կարգավիճակը 1921թ.-ին:
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիա-լիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութիւն» (РСФСР) ճանաչուած պետութիւն, հետեւաբար միջազգային իրա-վունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարութիւնը չունէր որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւն: Ռսֆսհ-ի, արդէն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճա-նաչումը սկսուել է միայն 1924թ.-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրուարի, 1924թ.): Մինչեւ 1924թ.-ը տեղի ունեցած, այս-պես կոչուած, «ճանաչումները», չեն առաջացրել որեւէ իրաւական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչուած երկրներից կամ վարչախմբերից: Որպէսզի ճանաչումն օրինապէս համարուի այդպիսին, այն պէտք է կատարուի իր հերթին օրինականօրէն ճա-նաչուած միջազգային իրաւունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարութիւնը ճանաչել է Բալթեան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունուել Դաշ-նակից ուժերի կողմից, այն հիմնաւորմամբ, որ սովետական կա-ռավարութիւնն իր հերթին օրինապէս ճանաչուած չէր: Նման մօտեցումը երկ-րորդուել է դատական վճիռներով: Այսպէս, Ռսֆսհ-ն ընդդէմ Սիբ-րարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.), ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետա-կան կառավարութեան հայ-ցը այն հիմնաւորմամբ, որ վերջինս ճանաչուած չէ: Նմանատիպ վճիռ, նոյն հիմնաւորմամբ կա-յացրել է Շուէդիայի Գերագոյն դատարանը Սովետական կա-ռավարութիւնն ընդդէմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):
Վերոյիշեալ եւ տասնեակ այլ դատական վճիռներ եւ կառաւա-րական որոշումներ վերահաստատում են միջազգային իրաւունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարութիւններն իրաւական տեսնանկիւնից գոյութիւն չունեն, հետեւաբար որեւէ իրաւական գործունէութիւն (պայմանագրերի կնքում, քաղաքա-ցիութեան շնորհում կամ զրկում, մասնակցութիւն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծաւալել:
II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին:
Ըստ էութեան, սովետական իշխանութեան եւ կառավարութեան վերաբերեալ վերոգրեալը, ամբողջովին վերաբերում է նաեւ, այս-պես կոչուած, «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարու-թեանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկուայի պայմա-նագիրը: Յիշարժան է, որ անգամ քեմալականները որեւէ յաւակնու-թիւն չունէին օրինական իշխանութիւնների առկայու-թեան դէպ-քում իրենց համարելու Թուրքիայի լիազօր ներկայացու-ցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թէ Թուրքիայի կամ Թուր-քիայի կառավարութեան անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառոյցի «կառավարութեան»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպու-թիւն էր (NGO), եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամա-վորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ: Նման-օրինակ կազմակերպութիւններ եղել են ու կան աշխարհի զանա-զան երկր-ներում, այդ թւում նաեւ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վար-չախումբը որեւէ իրաւական հիմք չունէր միջազգային յարաբերու-թիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը: Աներկբայո-րեն, առնուազն մինչեւ 1922թ.-ի նոյեմբերը, այսինքն սուլթան Մու-համմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառա-վարութեանն էր վերապահուած Թուրքիայի անունից միջազգային յարաբերու-թիւնների մէջ մտնելու իրաւունքը, եւ միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանեան կայսրութեան սահմանադրութեան 7-րդ յօդուածի, լիազօրել որեւէ անձի՝ հանդէս գալու երկրի անունից:
Ընդհանրապէս քեմալականների շարժումը սկզբնաւորուել ու ընթացել է օսմանեան սահմանադրութեան ոտնահարումով եւ միջազգային իրաւունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանութեան՝ սուլթան-խալիֆի, դէմ ապստամբութիւնը եւ Մուդ-րոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Մուս-տաֆայ Քեմալը 1921թ.-ին պարզապէս փախուստի մէջ գտնուող քրէական յանցագործ էր:
Այդ իսկ պատճառով դեռեւս 1920թ. ապ-րիլի 11-ին կայսրութեան բարձրագոյն կրօնաւորի՝ շէյխ-ուլ-իսլա-մի, ֆեթուայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահ-վան էր դատա-պարտուել: Նրա նկատմամբ նոյն տարուայ մայիսի 11-ին մահա-պատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմա-կան դատարա-նը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաս-տատուել էր սուլթանի կողմից: Ի դէպ, Քեմալի եւ քեմալականների նկատմամբ քրէական հետապնդումը կարճուել է միայն 1923թ. հու-լիսի 24-ին՝ ներման համապատասխան յայտարարագրով:
Ի լրումն սրա, Մոսկուայի պայմանագրի Հայաստանին վերա-բերող մասը միջազգային իրաւունքի եւս մի խախտում է, քանի որ «պայմանգրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստո-րագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնութեան»: Այս հիմնադրոյթն ամ-րագրուած է Պայմանագրային իրաւունքի մասին Վիեննայի կոն-վենցիայի 34-րդ յօդուածում. «A treaty does not create either obliga-tions or rights for a third State without its consent»:
Այսպիսով, ըստ վերոշարադրեալի, Մոսկուայի պայմանագիրը.
ա) անօրինական է ու անվաւեր;
բ) այն չէր կարող որեւէ պարտաւորութիւն պարունակել Հա-յաստանի Հանրապետութեան համար, առաւել եւս որոշել հայ-թուր-քական սահմանը (պայմանագրում յօդուած 1) կամ Նախի-ջեւանը որպէս պրոտեկտորատ յանձնել Ադրբեջանին (պայմանա-գրում յօդուած 3), քանի որ Մոսկուայի պայմանագիրը կնքուել է մի-ջազգա-յին իրաւունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբե-կանելի մի քանի հիմնադրոյթների (jus cogens) բացայայտ ոտնա-հարումով: Իսկ ինչպէս ամրագրուած է Պայմանագրերի իրաւուն-քի մասին Վիեննայի կոնուենցիայի 53-րդ յօդուածում, «Պայմա-նագիրն անվաւեր է, եթէ կնքուելու պահին հակասել է միջազգային հանրային իրա-վունքի անբեկանելի հիմնադրոյթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Արա Պապեան
Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար
(Սոյն յօդուածը գրուել եւ տպագրուել է դեռեւս չորսը տարի առաջ` 16 մարտի, 2007թ: Քանի որ այս ընթացքում ոչինչ չի փոխուել, յօդուածն ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում նոյնութեամբ:)