Ինչպէս յայտնում է «Ֆրանս Պրէս» գործակալութիւնը, Ճապոնիայում մարտի 11-ին գրանցուել է միանգամից 20 ստորգետնեայ ցնցում: Ուժգնութիւնը կազմել է 7,1 բալ, իսկ ամենաուժգինը` 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ցունամի, որի հետեւանքով աւերւում էն քաղաքներ, իսկ հիւսիս-արեւելեան շրջաններում տասնեակ մետր բարձրութեամբ ալիքները քշում, տանում էն ամէն ինչ:
Ստորգետնեայ ցնցումները չէն դադարում, կան բազմաթիւ զոհեր, որոնց թիւը դեռեւս ճշտուած չէ: Ճապոնիայի կառավարութեան կողմից դադարեցուել է երկրի տարածքում գործող 5 ատոմակայանների աշխատանքը: Ռադիացիոն ֆօնը դեռեւս նորմայի սահմաններում է: Տոկիոն ակնկալում է միջազգային հանրութեան օգնութիւնը աւերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:
Համաձայն վերջին տուեալների, ստորգետնեայ ցնցումների էպիկենտրոնը Տոկիոյից 373 կիլոմետր դէպի հիւսիս-արեւելք է` 74 կիլոմետր խորութեամբ: Ցունամին հասել է նաեւ Սախալինի եւ Կուրիլեան կղզիների ափերին:
Նշենք, որ Ճապոնիայի երկրաշարժից յետոյ խաղաղօւկիանոսեան աւազանի մի շարք երկրներում ցունամիի սպառնալիք է յայտարարուել, թէեւ մինչ այս ցունամիների մասին նախազգուշացնող խաղաղօւկիանոսեան կենտրոնը (PTWC) ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացրել էր միայն Ճապոնիային, Ռուսաստանին եւ Մարիանեան կղզիներին:
Համաձայն օդերեւութաբանների կանխատեսումների, ցունամին կ'ընդգրկի նորանոր երկրներ` Մեքսիկան, Թայուանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Աւստրալիան, Նոր Զելանդիան, Հաւայեան կղզիները, Հարաւային եւ Կենտրոնական Ամերիկայի խաղաղօւկիանոսեան ափերը եւ այլն:
Ինչպէս յայտնում է «Ֆրանս Պրէս» գործակալութիւնը, տեղական իշխանութիւններն սկսել էն տարհանել Մարիանեան կղզիների բնակչութեանը:
«Ռիայ նովոստի»-ն յայտնում է, որ Հարաւային Կուրիլների Կունաշիր կղզում գրանցուել է 9 մ, իսկ Շիկոտան կղզում` մօտ մէկ մետր բարձրութեամբ ցունամի:
Ըստ փորձագէտների, ցունամին կարող է հասնել Սախալինի շրջանի 3 բնակելի տարածքների մերձափնեայ շրջաններ, որտեղից արդէն տարհանուել է 11 հազար մարդ: