Յայտարարուել է մրցոյթ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտօնի համար
11-03-2011 15:44:00 | Հայաստան | Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը
յայտարարում է բաց մրցոյթ "Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան" պետական ոչ առեւտրային կազմակերպութեան ռեկտորի թափուր պաշտօնը զբաղեցնելու համար
"Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան" պետական ոչ առեւտրային կազմակերպութեան ռեկտորի թափուր պաշտօնի մրցոյթին կարող էն մասնակցել Հայաստանի Հանրապետութեան այն քաղաքացիները, ովքեր ունէն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան, պրոֆէսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնուազն երեք տարուայ կամ առնուազն հինգ տարուայ մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականութիւնների կատարման համար անհրաժեշտ իրաւական ակտերի իմացութիւն (այդ թւում` Հայաստանի Հանրապետութեան
Սահմանադրութիւն, կրթութեան եւ գիտութեան ոլորտի Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութիւն եւ այլ իրաւական ակտեր),
հաւակնորդը պարտաւոր է ներկայացնել ուսումնական հաստատութեան զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրոյթներ):
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտօնի մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւեալ փաստաթղթերը`
այ) գրաւոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքոյկի պատճէնը,
դ) ինքնակենսագրութիւն,
է) բարձրագոյն կրթութեան դիպլոմի պատճէնը,
զ) կադրերի հաշուառման անձնական թերթիկը (լրացուած),
է) տեղեկանք մշտական բնակութեան վայրից,
ը) գիտութիւնների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հաւաստող
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթէ կազմակերպութիւնը չի լուծարուել),
ժ) զինուորական գրքոյկ կամ զինապարտութեան մասին փաստաթուղթ:
մրցոյթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2011թ. մարտի 16-ից մինչեւ ապրիլի 16-ը, ժամը` 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան անձնակազմի կառավարման վարչութիւն:
Հասցէն` Գլխաւոր պողոտայ, Կառավարական տուն, 3, հեռախօս` 583-483:
մրցոյթը տեղի կ'ունենայ 2011 թուականի ապրիլի 26-ին, ժամը 1100-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն