Մայր Աթոռում քննարկուել է կիրակնօրեայ վարժարանների գործունէութեան կանոնակարգի նախագիծը


Մայր Աթոռում քննարկուել է կիրակնօրեայ վարժարանների գործունէութեան կանոնակարգի նախագիծը

  • 11-03-2011 12:46:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ տեղի ունեցաւ կիրակնօրեայ վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով` կազմակերպուած Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի կողմից, համագործակցութեամբ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի: Ժողովին մասնակցեցին հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր թեմերից: Ժողովականները` նախագահութեամբ ՔԴԿ տնօրէն Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանի, քննարկեցին կիրակնօրեայ վարժարանների գործունէութեան կանոնակարգի նախագիծը, որը պէտք է նպաստի թեմերի ենթակայութեան ներքոյ գործող շուրջ 60 կիրակնօրեայ վարժարանների առաւել կանոնակարգուած գործունէութեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, կը կիրակնօրեայ վարժարանների միասնական կրթական ծրագրի եւ գործունէութեան կանոնակարգի նախագիծը կը քննարկուի նաեւ թեմերում եւ լրամշակուելուց յետոյ կը ներկայացուի Ամենայն Հայոց Հայրապետի հաստատմանը:
  -   Հասարակութիւն