Ձնաբուք Սէլիմի լեռնանցքում<br />


Ձնաբուք Սէլիմի լեռնանցքում

  • 11-03-2011 12:39:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 10-ին, ժամը11.20-ին, ահազանգ է ստացուել, որ Սէլիմի լեռնանցքում երեք ՛վազ-2121՛՛եւ՛ մէկ ՛զի՛լ-131՛՛ մակնիշի աւտոմեքենայ ձնաբքի հետեւանքով յայտնուել են խցանման մէջ, անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Պարզուել է, որ խցանման պատճառ է հանդիսացել Ա.Խաչատրեանին պատկանող ՛վա՛զ-2121՛՛ մակնիշի 493 ԼՍ 01 պետհամարանիշի աւտոմեքենայի խափանումը: Աւտոմեքենայի մէջ վարորդի հետ եղել են մէկ կին եւ մէկ երեխայ: Հրշէջ-փրկարարները կցորդման միջոցով աւտոմեքենան տեղափոխել են Մարտունի քաղաք: Մնացած աւտոմեքենաները ինքնուրոյն շարունակել են ընթացքը:
  -   Հասարակութիւն