Գերմանիայի Կարլսրուէ քաղաքում տեղի կ'ունենայ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներին նուիրուած հայ-գերմանական համաժողով
10-03-2011 19:54:14 | | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 19-ին Գերմանիայի Կարլսրուէ քաղաքում, Արմթէք Համաժողովի շրջանակներում, տեղի կ'ունենայ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներին նուիրուած հայ-գերմանական համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն էն ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնը, Կ'արլսրուէի Առեւտրի եւ Արդիւնաբերութեան պալատը, Քրոնիմետ Մայնինգ Բաժնետիրական Ընկերութիւնը եւ Ձեռնարկութիւնների Ինկուբատոր Հիմնադրամը:
Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի եւ Գերմանիայի, մասնաւորապէս Կ'արլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բիզնէս համայնքների միջեւ համագործակցութեան ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման եւ նոր ներդրումների ներգրաւման համար:
Եւրոպայի կենտրոնում տեղակայուած Կարլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերութիւնների եւ հետազօտական կենտրոնների համար հանդիսանում է եւրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն: Համաժողովը կը համախմբի ոլորտի շահագրգիռ կողմերին եւ երկու երկրների
գործարարներին` ընձեռելով փորձի եւ ինֆորմացիայի փոխանակման լայն հնարաւորութիւն:
Համաժողովին կը մասնակցեն Հայաստանի եւ Գերմանիայի կառավարութեան անդամներ, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտական ոլորտները եւ Կ'արլսրուէի Տեխնոլոգիական Տարածաշրջանը ներկայացնող ընկերութիւններ եւ ձեռնարկատէրեր: