Թբիլիսիի «Ջեյրանի» պարային համոյթը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան շնորհակալագրով


Թբիլիսիի «Ջեյրանի» պարային համոյթը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան շնորհակալագրով

  • 12-05-2011 19:00:22   | Հայաստան  |  Մշակոյթ
Մայիսի 12-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւն այցելեցին Թբիլիսիի <<Ջեյրանի>> պարային համոյթի հիմնադիր-ղեկավար Սուետլանայ Երիցեանը, Թբլիսիի Պետրոս Ադամեանի անուան թատրոնի դերասան, երգիչ Հենրիխ Պետրոսեանը եւ <<Հայ Արտ պրոդակշն>> պրոդիւսերական կենտրոնի տնօրէն Արսէն Աւետիսեանը: 3-25 տարեկան շուրջ 45 անդամ ունեցող <<Ջեյրանի>> ժողովրդական պարի համոյթը ստեղծուել է 2002 թուականին: Համոյթը հանդէս է եկել բազմաթիւ համերգներով, մասնակցել մի շարք փառատօների, <<Ոսկէ հորթ, ոսկէ արծիւ>> փառատօնի ոսկէ մեդալակիր է: ,ջեյրանիէ համոյթը լաւագոյնս ներկայացնում է հայկական պարը եւ մեծ դեր ունի Վրաստանում հայկական մշակոյթի պահպանման եւ զարգացման գործում: 2010թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրուայ առթիւ <<Ջեյրանի>> պարային համոյթը համերգներով հանդէս է եկել Արցախում` Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի եւ այլն: Շուշիի ազատագրման եւ Հայրենական Մեծ պատերազմում տարած յաղթանակի օրուայ առթիւ այս տարի եւս <<Հայ Արտ պրոդակշն>> պրոդիւսերական կենտրոնի նախաձեռնութեամբ համոյթը ելոյթներով հանդէս եկաւ Հայրենիքում, նախ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա` Հայաստանի պարարուեստի ուսումնարանում: ՀՀ սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան մշակութային, սպորտի եւ երիտասարդութեան ծրագրերի բաժնի պետ Գ.Մնացականեանը ներկայացրեց նախարարութեան մշակութային եւ երիտասարդական ծրագրերը, քննարկուեցին Վրաստանի հայ համայնքի մշակութային հիմնախնդիրներին առնչուող հարցեր: Հայկական մշակոյթի պահպանման գործում ունեցած նշանակալի աւանդի համար նախարար Հրանոյշ Յակոբեանի հրամանով <<Ջեյրանի>> պարային համոյթը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան շնորհակալագրով:
  -   Մշակոյթ