Հրանոյշ Յակոբեանը պարգեւատրուեց Եպհ-ի ուսանողական խորհդի մեդալով


Հրանոյշ Յակոբեանը պարգեւատրուեց Եպհ-ի ուսանողական խորհդի մեդալով

  • 12-05-2011 18:56:28   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 12-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը Երեւանի պետական համալսարանի հրաւէրով հանդիպեց բուհի ուսանողներին: Եպհ-ի ռեկտոր Արամ Սիմոնեանի բացման խօսքին յաջորդեց ՀՀ սփիւռքի նախարարի ելոյթը: Ողջունելով ներկաներին` Հրանոյշ Յակոբեանը նշեց, որ հպարտ է Եպհ-ի սան լինելով եւ աւելացրեց, որ համալսարանը, գիտելիքներ փոխանցելուց զատ, զբաղւում է նաեւ մարդակերտման եւ հայակերտման գործունէութեամբ` առաջնորդուելով բուհում ձեւաւորուած բարի աւանդոյթներով: Հ.Յակոբեանը ներկայացրեց հայկական Սփիւռքի ձեւաւորման եւ զարգացման պատմութիւնը, անդրադարձաւ նախարարութեան գործունէութեանն ու առանձնայատկութիւններին` նշելով, որ սփիւռքի նախարարութիւնը որդեգրել է <<Ճանաչել, վստահել, գործակցել>>. սկուզբունքը որպէս ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատանքային բանաձեւէ: Յատուկ կարեւորութեամբ անդրադարձաւ համահայկական առաջնահերթութիւններին` Լղհ-ի հիմնախնդրի հայանպաստ կարգաւորում, հայոց ցեղասպանութեան միջազգային դատապարտում եւ ճանաչում, Սփիւռքի ուծացման դէմ պայքար եւ այլն, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի միակարծիք լինելն անհրաժեշտութիւն է: Եզրափակելով ելոյթը` նախարարը կոչ արեց ուսանողներին լաւ սովորել` նշելով, որ ճանապարհ հարթելու միակ եւ հզօր զէնքը գիտելիքն է: Հ.Յակոբեանը պարգեւատրուեց Եպհ-ի ուսանողական խորհդի մեդալով:
  -   Հասարակութիւն