Այս տարի Հայաստանի ֆրանսիական համալսարանում Հբըմ-ի կողմից 22 ուսանող ստացաւ գերազանցութեան կրթաթոշակ<br />


Այս տարի Հայաստանի ֆրանսիական համալսարանում Հբըմ-ի կողմից 22 ուսանող ստացաւ գերազանցութեան կրթաթոշակ

  • 09-03-2011 18:46:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի ֆրանսիական համալսարանում մարտի 9-ին տեղի ունեցաւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) կողմից ֆրանսիական համալսարանի 22 լաւագոյն ուսանողների գերազանցութեան կրթաթոշակների վկայագրեր շնորհելու հանդիսաւոր արարողութիւնը: Այս տարի Հբըմ-ի կողմից համալսարանին տրամադրուել է 30 հազար ԱՄՆ դոլարի աջակցութիւն: ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրէն Արթուն Համալեանը տեղեկացրեց, որ 2004թ.-ից ի վեր Հբըմ-ն եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտօրէն համագործակցում են: Այդ համագործակցութեան շրջանակներում 2007թ.-ից Հբըմ-ն համալսարանին աջակցում է նաեւ անվճար սովորող ուսանողների ուսուցման ծախսերը հոգալու հարցում: Իր հերթին համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը տեղեկացրեց, որ 2004թ.-ից Ֆրանսիական համալսարանի մօտ 100 ուսանողներ ստացել են նմանատիպ աջակցութիւն։ Նա նշեց, որ ի տարբերութիւն նախորդ տարիների, գերազանցութեան կրթաթոշակ այս տարի տրւում է ոչ թէ 20, այլ 22 ուսանողի: «Ինչպէս մենք, այնպէս էլ Հբըմ-ն առաջնորդւում է ուսանողների մասնագիտական ուղին հեշտացնելու քաղաքականութեամբ»,- ասաց համալսարանի ռեկտորը, միաժամանակ յաւելելով, որ Հայաստանում զարգացած են կրթութեան, առողջապահութեան ու տուրիզմի ոլորտները, եւ դա է պատճառը, որ վերջերս ստեղծուել է նոր՝ «Մշակութային հաղորդակցութիւն, տուրիզմ ու մենեջմենթ», ֆակուլտետը մագիստրատուրայի համար։
  -   Հասարակութիւն