Փետրուարի 28-ից մարտի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 73.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 77.1 մլն ԱՄՆ դոլար <br /> <br />


Փետրուարի 28-ից մարտի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 73.2 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 77.1 մլն ԱՄՆ դոլար

  • 04-03-2011 18:00:21   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Փետրուարի 28-ից մարտի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 73 մլն 184 հազար 81 ԱՄՆ դոլար` 366.55 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 77 մլն 115 հազար 214 ԱՄՆ դոլար` 367.79 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 870 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 367.18 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 27 մլն 630 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.9 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Փետրուարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 22.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 48 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն