Facebook սոցիալական կայքը ձեռք է բերել Beluga համակարգը


Facebook սոցիալական կայքը ձեռք է բերել Beluga համակարգը

  • 04-03-2011 13:25:35   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
 Հանրաճանաչ Facebook կայքը ձեռք է բերել խմբային հաղորդագրութեան փոխանակման Beluga ծառայութիւնը, որը ստեղծուել է Կալիֆորնիա նահանգում աւելի քան մէկ տարի առաջ` Google ընկերութեան նախկին երեք աշխատակիցների կողմից: Ինչպէս յայտնում է news.org.ua կայքը, Beluga-ն վերամշակում է բջջային հաղորդակցութեան համակարգը օգտատէրերի խմբերի միջեւ: Օգտուողները կարող են ստեղծել ընկերների տարբեր խմբեր, եւ հաղորդագրութիւններ ուղարկել խմբի բոլոր անդամներին: Աւելին, հաղորդակցութիւնը հնարաւոր է նաեւ տարբեր խմբերի մասնակիցների միջեւ: Նշենք, որ ֆինանսական գործարքի մանրամասները չեն հրապարակւում, եւ ներկայումս համակարգը աշխատում է նախկին ռեժիմով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ