Գագիկ Յարութիւնեան. «Հարաւային Կովկասում Իլհամ Ալիեւը ամենառազմատենչն է»<br />


Գագիկ Յարութիւնեան. «Հարաւային Կովկասում Իլհամ Ալիեւը ամենառազմատենչն է»

  • 03-03-2011 20:07:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հարաւկովկասեան տարածաշրջանի 3 երկրներից 2-ը՝ Հայաստանը եւ Վրաստանը, յայտարարել էն հակամարտութիւնները առանց ուժի կիրառման լուծելու մասին, ուստի ներկայ դրութեամբ տարածաշրջանում ամենառազմատենչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է։ Այս մասին մարտի 3-ի ասուլիսում յայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէն, վերլուծաբան Գագիկ Յարութիւնեանը։ Ըստ նրա, եթէ Ադրբեջանն էլ ընդունի յայտնի սկզբունքը, լարուածութիւնը բաւականին կթուլանա։ Նա նշեց, որ բարձր մակարդակով առաջիկայ եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, հանդիպումից «որեւէ հռչակագիր դժուար է սպասել», սակայն եթէ համաձայնութիւններ ձեռք բերուէն սահմանում իրավիճակը մեղմելու վերաբերեալ, ապա«դա կը լինի մէկ քայլ առաջ»։ Գ.Յարութիւնեանը շատ օբյեկտիւ է համարում վերջերս ամերիկեան «Wall Street journal» օրաթերթի բլոգում աշխարհի 85 երկրների յեղափոխական վարկանիշային ցուցակում Ադրբեջանի 10-րդ տեղում յայտնուելը։ Յատկանշական է, որ առաջին 16 տեղերում էն Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի 9 երկրներ, իսկ 16-րդ տեղը զբաղեցնում է Եգիպտոսը։ Նա նշեց, որ շատերը, այդ թւում՝ ադրբեջանցիներ, կարծիք էն յայտնում, որ երկիրը պէտք է լինէր մօտաւորապէս 5-րդ տեղում։ Ադրբեջանի դէպքում հաշուի էն առնուել տնտեսական շատ մեծ անհաւասարութեան, զարգացման ցածր ինդեքսի, կոռուպցիոն մեծ ռիսկերի գործօնները, ինչպէս նաեւ ադրբեջանական հասարակութիւնում անհանդուրժողականութեան մթնոլորտի առկայութիւնը։ «Այսինքն՝ մենք մի քանի անգամ աւելի ոչ յեղափոխական ենք, քան Ադրբեջանը։ Շատ պայթունավտանգ երկիր է մեր հարեւան երկիրը»,- ընդգծեց Գ.Յարութիւնեանը։ Վերլուծաբանի գնահատմամբ, Հայաստանը կարող էր այդ ցուցակում զբաղեցնել 25-30-րդ տեղը։ Սակայն Հայաստանը չի ընդգրկուել ցուցակում, քանի որ հեղինակների վկայութեամբ, չէն եղել պարամետրային տուեալներ, թէ Հայաստանում, օրինակ, որքան գումար է ծախսւում պարէն ձեռք բերելու համար)։ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանն առանձնապէս լուրջ չի վերաբերւում նմանատիպ ցուցակներին։ Սակայն նա միաժամանակ արձանագրում է, որ Ադրբեջանը իր սոցիալական լարուածութեան մակարդակով բաւական ծանր վիճակում է գտնւում։ Դրան գումարւում էն իշխանութեան ժառանգական փոխանցման հանգամանքը, վերջին տարիներին ծայրահեղական իսլամիստական կազմակերպութիւնների ակտիւացումը։ «Իմ կարծիքով, Ադրբեջանը իր զարգացման բաւական վտանգաւոր փուլում է գտնւում, երբ յեղափոխական բնոյթի զանգուածային ընդվզումների համար բաւականին մեծ հնարաւորութիւններ կան»,- ասաց Ռ.Սաֆրաստեանը։ Նա ընդգծեց նաեւ, որ Ադրբեջանի իշխող վարչակազմը կարողացել է վերջին տարիներին իր համար յուսալի ապարատ ստեղծել. դրսից միջամտութիւն չլինելու դէպքում «Ադրբեջանը սոցիալական անկայունութեան այս փուլում քաղաքական անկայունութեամբ կը կարողանայ պահպանել իր իշխանութիւնը»։
  -   Քաղաքական