«Հայաստան» համահայկական հիմնադրամը 19 տարեկան է


«Հայաստան» համահայկական հիմնադրամը 19 տարեկան է

  • 03-03-2011 16:13:04   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 3-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը նշում է իր գործունէութեան 19 -ամեակը: Այս, յիրաւի, եզակի կառոյցն իր գործունէութիւնն իրականացնում է աշխարհի 17 երկրներում գործող 20 տեղական մարմինների միջոցով, ում ջանքերով աշխարհասփիւռ հայ համայնքները մասնակցում էն Հայաստանի ու Արցախի ամրապնդման ու հզօրացման նուիրական առաքելութեանը: Հիմնադրամի անցած ուղին բնութագրւում է միմեանց յաջորդող տարաբնոյթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորութիւն ունէն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտէզների, հիւանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակութիւն էն ստանում բազմաթիւ սոցիալապէս խոցելի խմբեր, այդ թւում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփիւռ հայութեան նուիրատուութիւններով այսօր մեր հարիւր հազարաւոր հայրենակիցնէր ունէն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կեանքի պայմաններ: Մշտապէս Հիմնադրամի ուշադրութեան կենտրոնում էն արուեստի եւ գիտութեան հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները: «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ
  -   Հասարակութիւն