03-03-2011 03:41:40 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Երէկ «Նոկիայ» ընկերութիւնը յայտարարեց հիւսիսային Վիետնամում` Հանոյի մօտ, նոր արտադրամաս հիմնելու իր մտադրութեան մասին:
Վիետնամի Հանոյ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վիետնամի կառավարութեան եւ «Նոկիայ» ընկերութեան ներկայացուցիչները կնքեցին Փոխըմբռնման յուշագիր, որով սկիզբ դրուեց 2012թ-ին նոր արտադրամասի կառուցման նախապատրաստական փուլի:
Ինչպէս յայտնում է «Նոկիայ» ընկերութիւնը, սկզբնական շրջանում նախատեսւում է մօտաւորապէս 200 միլիոն եւրոյի չափով ներդրում կատարել այս պրոյեկտի համար` յետագայում այն աւելացնելու մտադրութեամբ: Արտադրամասի կառուցումն առաւել կ'ընդլայնի «Նոկիա»-ի արտադրական ցանցը, որը արդէն իրենից ներկայացնում է 10 խոշորագոյն օբյետկներ ինը երկրներում:
«Նոկիայ»-ն ուժեղ դիրքեր է գրաւել զարգացող երկրներում` շնորհիւ իր հեռախօսների լայն ընտրանու: Նոր արտադրամասի ստեղծումն ուղղուած է այս հեռախօսների պահանջարկի աճի բաւարարմանը, ինչպէս նաեւ աշխարհում «Նոկիայ»-ի յաջորդ միլիարդ յաճախորդներին ժամանակակից բջջային հեռախօսներով մատակարարելուն:
Աշխարհի բնակչութեան գրեթէ 90 տոկոսն ապրում է բջջային հեռախօսի ազդանշանի ներքոյ, սակայն 3.2 միլիարդ մարդ չունի բջջային հեռախօս: Բջջային հեռախօս ունեցող 3.7 միլիարդի կէսն էլ այն օգտագործում է ինտերնետին միանալու համար:
«Աշխարհի բնակչութեան միայն 30 տոկոսն է օգտագործում ինտերնետը: Մենք կարծում ենք, որ կարող ենք կարեւոր դեր խաղալ յաջորդ միլիարդ մարդկանց միջեւ կապ հաստատելու գործում ոչ միայն իրենց հեռախօսների, այլեւ ինտերնետի եւ ծրագրերի օգտագործման միջոցով», ասում է «Նոկիայ» ընկերութեան գործադիր տնօրէնի տեղակալ Էսկոյ Ահոն:
«Ես շատ ուրախ եմ այս հնարաւորութեան համար, ինչպէս նաեւ Վիետնամի աջակցութեան եւ նուիրուածութեան համար: Այս նոր արտադրամասը կարեւոր դեր է խաղալու յաջորդ միլիարդ մարդկանց միմեանց հետ կապելու մեր ջանքերում», ասում է «Նոկիայ» ընկերութեան աւագ փոխնախագահ Ջուհայ Փուտկիրանտան:
«Նոկիայ» ընկերութեան համար Վիետնամը լաւ ընտրութիւն էր վայրի եւ զարգացող ենթակառուցուածքների առումով: «Նոկիայ»-ն Վիետնամում սկսեց վաճառել իր արտադրանքը 1996 թուականին: Այդ ժամանակուանից ի վեր, ընկերութիւնը միլիոնաւոր վիետնամացիների օգնել է բջջային հեռախօսների եւ ցանցային ենթակառուցուածքի միջոցով կապ հաստատել միմեանց հետ:
Նշենք, որ «Նոկիայ»-ի համաշխարհային արտադրական ցանցն այժմ հասնում է Լատինական Ամերիկայից (Բրազիլիա եւ Մեքսիկա) մինչեւ Եւրոպա (Ֆինլանդիայ, Հունգարիայ, Ռումինիայ եւ Մեծ Բրիտանիա) եւ Ասիա (Չինաստան, Հնդկաստան եւ Կ'որէայ):