Սումգայիթի ջարդերի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառումներ Բուենոս Այրեսում<br />


Սումգայիթի ջարդերի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառումներ Բուենոս Այրեսում

  • 02-03-2011 20:50:09   |   |  Քաղաքական
Փետրուարի 27-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում կայացաւ սուրբ պատարագ, որի աւարտին Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադեանը կատարեց հոգեհանգստեան արարողութիւն` ի յիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի: Այնուհետեւ Առաջնորդարանի սրահում տեղի ունեցաւ հանդիսութիւն, որի ընթացքում միջոցառմանը մասնակցող Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանութեան եւ արգենտինահայ կազմակերպութիւնների ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին 23 տարի առաջ տեղի ունեցած արիւնալի իրադարձութիւններին եւ դատապարտեցին ոճրագործութիւնների կազմակերպչներին: Ներկաների առջեւ ելոյթ ունեցան Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը եւ արգենտինահայ յայտնի մտաւորական Պետրոս Հաջեանը:
  -   Քաղաքական