Սումգայիթի ողբերգութեան 23-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Բուլղարիայում<br />


Սումգայիթի ողբերգութեան 23-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Բուլղարիայում

  • 02-03-2011 20:41:41   |   |  Քաղաքական
Փետրուարի 27-ին Սումգայիթի ողբերգութեան 23-րդ տարելիցի կապակցութեամբ Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ Սոֆիայի Երեւանեան պուրակում տեղադրուած Հայկական Խաչքարի մօտ կայացել է ոգեշնչման արարողութեան: Արարողութեանը ներկայ էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսէն Սհոյեան, դեսպանութեան անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները, «Երեւան» թերթի եւ բուլղարական «Սկատ» հեռուստաալիքի լրագրողներ, մտաւորականներ, ողբերգական իրադարձութիւններին ականատեսներ: Հայկական Խաչքարի մօտ տեղի ունեցաւ լռութեան րոպէ եւ պսակադրման արարողութիւն, որից յետոյ ներկաները շարժուեցին Սոֆիայի հայկական եկեղեցի, որտեղ պատարագ մատուցուեց Սումգայիթի զոհերի յիշատակին: Փետրուարի 27-ին Բուլղարիայի Պլովդիւ, Վառնայ, Բուրգաս, Ռուսէ հայաշատ քաղաքներում գտնուող հայկական եկեղեցիներում նոյնպէս մատուցուել էն Սումգայիթի զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստի պատարագներ:
  -   Քաղաքական