02-03-2011 15:58:34 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Համացանցում շշուկներ են տարածուել, որ Microsoft ընկերութիւնը պատրաստւում է տարուայ կէսերին ներկայացնել Windows 8 օպերացիոն համակարգը պլանշետների համար: Այն, ըստ Business Insider-ի, օպտիմալացուել է սենսորային կառավարման համար եւ կը ներկայացուի հանրութեանը ս.թ. յունիսին:
Այնուհետ, սեպտեմբերին կը ներկայացուի նաեւ Windows 8-ի առաջին բետայ տարբերակը, որն ամենայն հաւանականութեամբ չի լինի վերջինը, քանի որ սպասւում է Release Candidate եւս մի քանի նոր տարբերակ:
Այսպիսով, ըստ փորձագէտների, Windows 8 կառավարմամբ պլանշետների թողարկմանը կարելի է սպասել 2012թ.-ից ոչ շուտ՝ հաւանական է յաջորդ տարուայ վերջին, այսինքն, նախորդ՝ Windows 7 համակարգի թողարկումից 3 տարի անց:
Հայկ Վարդանեան