Հայաստանի երկու պետական բուհ-երում կը սկսուի փորձնական հաւատարմագրում


Հայաստանի երկու պետական բուհ-երում կը սկսուի փորձնական հաւատարմագրում

  • 02-03-2011 15:21:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ընթացիկ տարում Ոաակ-ը պետական երկու բուհում կը սկսի փորձնական հաւատարմագրում: Այս գործընթացին կը մասնակցեն Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական եւ Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանները: Փորձնական գործընթացի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով մարտի 1-ին Ոաակ-ում երկու բուհերի ռեկտորների հետ տեղի ունեցաւ հանդիպում: Գործընթացի իրականացման համար հիմք կը հանդիսանան քննարկման մի քանի փուլ անցած առայժմ նախագծային վիճակում գտնուող փաստաթղթերը, այդ թւում` ,հայաստանի Հանրապետութիւնում մասնագիտական կրթութեան որակի արտաքին գնահատման կարգէ: Ըստ հաւատարմագրման կարգի այս նախագծի, ուսումնական հաստատութիւնը նախ պէտք է անցնէն ինստիտուցիոնալ փորձաքննութիւն, որի արդիւնքում կ'ուսումնասիրուի ու կը հաւաստուի բուհի ենթակառուցուածքների որակը: Այն դրական արդիւնքով յաղթահարելուց յետոյ միայն կը սկուի մասնագիտութիւնների կրթական ծրագրերի հաւատարմագրումը: Նախատեսւում է իւրաքանչիւր բուհում իրականացնել մէկ ծրագրի հաւատարմագրում, սակայն Երեւանի Ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի ռեկտոր Հ․թոքմաջեանը պատրաստակամութիւն յայտնեց փորձնական հաւատարմագրման ներկայացնել երեք կրթական ծրագիր: Երկու յաւելեալ ծրագրերի համար բուհը պատրաստ է ինքը հոգալ ծախսերը: Ի դէպ, նշուած երկու բուհերն էլ դեռեւս նախորդ տարուանից ներգրաւուել եւ մասնակցում էն Ոաակ-ի նախաձեռնած փորձաքննութեան փորձնական երկու ծրագրերին: Դրանց հիման վրայ ու ՈԱԱԿ փորձագէտների հետ հանդիպումների արդիւնքում հաստատութիւններն այժմ իրականացնում էն որոշակի շտկումներ, որոնք մեծապէս կօգնէն հաւատարմագրման գործում: Կողմերը նաեւ յատուկ անդրադարձան փորձնական հաւատարմագրումը հրապարակային կազմակերպելու հարցին եւ պայմանաւորուեցին քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: Ըստ հաւատարմագրման կարգի նախագծի, բուհերից ստացուած յայտերի համաձայն, առաջիկայում Ոաակ-ը նրանց հետ կը կնքի պայմանագիր, որով էլ այդ բուհերի համար կ'ազդարարուի անցումային շրջանով գործընթացի մեկնարկը:
  -   Հասարակութիւն