Առաջարկւում է ՀՀ նախագահին կից ստեղծել հայ ժողովրդի պատմութեան նենգափոխութեան եւ հոգեւոր, մշակութային արժէքների իւրացման դէմ պայքարի յանձնաժողով


Առաջարկւում է ՀՀ նախագահին կից ստեղծել հայ ժողովրդի պատմութեան նենգափոխութեան եւ հոգեւոր, մշակութային արժէքների իւրացման դէմ պայքարի յանձնաժողով

  • 01-03-2011 23:35:38   | Հայաստան  |  Քաղաքական
Յատկապէս վերջին երկու տարիներին որոշակիօրէն փոխուել է մթնոլորտը խորհրդարանական դիւանագիտութեան ոլորտում։ Մարտի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին այս մասին յայտարարեց Ազգային ժողովի եւրոպական ինտէգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը։ Ըստ նրա, պատճառն այն է, որ վերանայուել է թուրքադրբեջանական տանդեմի մակարդակին չիջնելու մարտավարութիւնը եւ գիտակցուել քարոզչութեան կարեւոր նշանակութիւնը։ Պատգամաւորը Հայաստանի խորհրդարանականներին փոխանցեց միջազգային կառոյցներում պատուիրակութիւնների համակարգող մարմնի առաջիկայ նիստին արցախցի գործընկերներին հրաւիրելու վերջիններիս առաջարկը՝ միջազգային կառոյցներում երկրի արտաքին քաղաքական գերակայ խնդիրների առնչութեամբ միասնական մարտավարութիւն մշակելու համար։ «Ընդունեցինք Ձեր առաջարկը»,- անմիջապէս արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը։ Իսկ խորհրդարանական «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Բագրատ Սարգսեանն ընդգծեց, որ մշակուած չէ հայկական պատմագիտութեան յստակ հայեցակարգ, ուստի առաջարկեց ՀՀ նախագահին կից ստեղծել հայ ժողովրդի պատմութեան նենգափոխութեան եւ հոգեւոր, մշակութային արժէքների իւրացման դէմ պայքարի յանձնաժողով։ ՀՅԴ ներկայացուցիչը առաջարկում է դրանում ընդգրկել հայ ժողովրդի պատմութեան, հայագիտութեան եւ հայ մշակոյթի առաջատար հայ եւ արտասահմանցի մասնագէտների։ Բ.Սարգսեանը որպէս մէկ այլ տարբերակ առաջարկեց «առնուազն ստեղծել նոյնաբովանդակ ենթայանձնաժողով Հանրային խորհրդի կազմում»։
  -   Քաղաքական