Թուրքական հասարակութիւնը հիւանդ է Հայոց ցեղասպանութեամբ <br /> <br />


Թուրքական հասարակութիւնը հիւանդ է Հայոց ցեղասպանութեամբ

  • 01-03-2011 17:36:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հայոց ցեղասպանութեան 95-ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումների շրջանակում 2010թ. դեկտեմբերին պետպատուերի հիման վրայ 500 տպաքանակով հրատարակուել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի փոխդեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի «Հայոց ցեղասպանութեան թեման ժամանակակից թուրքական գրականութեան մէջ» գիրքը։ Ինչպէս նշեց հեղինակը մարտի 1-ի ասուլիսում, այն ունի լուրջ աղբիւրագիտական նշանակութիւն, քանի որ նրանում տեղ էն գտել բացառապէս թուրքական նիւթեր։ Գիրքը նախատեսւում է թարգմանել անգլերէն, քանի որ այն կարող է ունենալ քարոզչական նշանակութիւն Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում։ Գրքում ներկայացուած էն 20-21-րդ դարերի 15 թուրք հեղինակների (որոնցից երկուսը ազգութեամբ քրդեր էն) 20 գրքեր, որոնցում թէկուզ մէկ նախադասութեամբ անդրադարձ կայ Հայոց ցեղասպանութեան թեմատիկային։ Այդ հեղինակների թւում էն՝ Քեմալ Թահիրը, Օրհամ Քեմալը, Եաշար Քեմալը, Յուսուֆ Բաղին, Քեմալ Եալչընը, Ֆեթիէ Չեթինը։ Ըստ Ռ.Մելքոնեանի, Քեմալ Թահիրի «Գերուած քաղաքի մարդիկ» վէպում 1956թ.-ին առաջին անգամ թուրքական գրականութեան մէջ օգտագործուեց «հայկական կոտորած» եզրոյթը։ Դրանից յետոյ թուրք գրողները սկսեցին քննարկել ցեղասպանութիւնից յետոյ լքուած հայկական գոյքի եւ հողերի խնդիրը։ Եթէ 20-րդ դարում հազուադէպ եւ համառօտ անդրադարձնէր էն եղել այդ թեմային, ապա 2003-2004թթ.-ից Թուրքիայում գնալով աճեց այն գրքերի թիւը, որոնց հիմնական հերոսները ցեղասպանութեան ժամանակ կրօնափոխութեան միջոցով փրկուած, այսինքն՝ ցեղասպանութիւնը վերապրած, հայերն էին։ Գրքում տեղ էն գտել թուրք ընթերցողների եւ թուրք մասնագէտների կարծիքները Հայոց ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ. ըստ որոնց այսօր թուրքական հասարակութեան մէջ տարատեսակ խնդիրների շարքում շատ մեծ տեղ է զբաղեցնում անցեալի խնդիրը։ Թուրքական հասարակութիւնը տառապում է մի շարք հիւանդութիւններով, որոնք առնչւում էն անցեալի հետ, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեանը եւ հայկական հարցին։ Եւ, ըստ Ռ.Մելքոնեանի, այդ հիւանդ հասարակութիւնը առողջացման նշաններ ցոյց չի տալիս։
  -   Քաղաքական